Երվանդ Ագուլյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ագուլյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Ագուլյան | |
---|---|
Ծնվել է | 1903 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | 1942 |
Մահվան վայր | Լենինգրադ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | անտառագետ |
Երվանդ Նիկոլայի Ագուլյան (1903, Թիֆլիս - 1942, Լենինգրադ), հայ անտառագետ, կուսակցական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1922 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Վրաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո սկսում է աշխատել կոմերիտմիության Անդրերկոմում, ապա ԼԿԵՄ Թիֆլիսի կոմիտեում որպես հաշվային-վիճակագրական բաժնի վարիչ։ 1923 թվականին ընդունվել է Կոմունիստական կուսակցության շարքերը և Թիֆլիսի կոմիտեում անցել է կուսակցական աշխատանքի։ 1932 թվականին ավարտել է Թիֆլիսի անտառատեխնիկական ինստիտուտը և սկսել է աշխատել Վրաստանի արհեստակցական միությունների խորհրդում որպես անտառային և լաստառաքման աշխատողների միության հանրապետական կոմիտեի նախագահ։ 1934 թվականին որպես անտառագետ հրավիրվում է Հայաստան և նշանակվում Կիրովականի անտառային փորձակայանի առաջին տնօրեն, որի ժամանակ Հայաստանում սկիզբ է դրվում անտառտնտեսության գիտահետազոտական աշխատանքին։
1939 թվականին Արևմտյան Ուկրաինայի վերամիավորումից հետո ուղարկվում է Արևմտյան Ուկրաինա անտառային տնտեսությունը կազմակերպելու համար։ Այստեղ՝ Ստանիսլավսկու մարզում, աշխատում է մինչև 1941 թվականի հունիս ամիսը։
Հայրենական մեծ պատերազմի հենց սկզբին, Ստանիսլավսկու մարզի օկուպացումից հետո, մեկնում է Լենինգրադ՝ անտառային ակադեմիայում ասպիրանտուրայի ավարտական քննությունները հանձնելու։ Այստեղ, որպես գնդի կոմիսար, մասնակցում է Լենինգրադը շրջափակած ֆաշիստական Գերմանիայի զորքերի դեմ մղվող պատերազմին և 1942 թվականին զոհվում է Լենինգրադի Նարվասկայա Դուբրավա արվարձանում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 7-8։