Jump to content

Երկրորդ սեռի հարված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկրորդ սեռի հարված, բախում երկրորդ սեռի, գրգռված ատոմների, իոնների, մոլեկուլների և Էլեկտրոնների բախման ոչ առաձգական պրոցես, որի ընթացքում մասնիկների գրգռման էներգիան (ներքին էներգիան) ամբողջովին կամ մասամբ փոխակերպվում է բախվող մասնիկների կինետիկ էներգիայի։ Արդյունքում մասնիկների կինետիկ էներգիաների գումարը ավելի մեծ է լինում, քան մինչև բախումը։ Առաձգական հարվածի դեպքում (առաջին սեռի հարված) բախվող մարմինների կինետիկ էներգիայի աճ տեղի չի ունենում։ Երկրորդ սեռի հարվածները կարևոր դեր են կատարում իոնացված գազերում, մասնավորապես, ցածրջերմաստիճանային պլազմայում ընթացող պրոցեսներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 313