Երկրաչափական օպտիկայի օրենքներ
Երկրաչափական օպտիկայի հիմքում ընկած են հետևյալ օրենքները, որոնք հանդիսանում են փորձերի ընդանրացման արդյունք։
Լույսի ուղղագիծ տարածման օրենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիտումները ցույց են տալիս, որ օպտիկական համասեռ միջավայրում լույսը տարածվում է ուղղագիծ։ Այս օրենքը կոչվում է լույսի ուղղագիծ տարածման օրենք։ Հիմնական դրսևորումներից են ստվերի առաջացումը, լույսի անցումը մառախուղի, ծխի միջով։
Լույսի ճառագայթների անկախ տարածման օրենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույսի ճառագայթները տարածվում եմ միմյանցից անկախ, չեն ազդում միմյանց վրա։ Այլ կերպ կարելի է ասել, որ լույսի ճառագայթները միմիյանց ներկայությամբ տարածվում են նույն օրինաչափություններով, ինչպես կտարածվեին միմյանց չհանդիպելու դեպքում։
Լույսի անդրադարձման օրենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույսը, հասնելով երկու տարբեր միջավայրերի բաժանման սահմանին, փոխում է իր տարածման ուղղությունը՝ մասամբ կամ ամբողջությամբ մնալով նույն միջավայրում։
Լույսի բեկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույսի ճառագայթը՝ նոր միջավայրին հանդիպելով, որոշ մասով մնում է նույն միջավայրում, իսկ մնացած մասը (եթե նոր միջավայրը թափանցիկ է) անցնում է հաջորդ միջավայրին՝ որպես կանոն կտրուկ փոխելով ուղղությունը։
Լույսի ճառագայթի շրջելիության օրենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույսի ճառագայթի շրջելիության օրենքը պնդում է, որ որոշակի ուղղությամբ տարածվող ճառագայթը ճշգրիտ կրկնում է իր ընթացքը՝ հակառակ ուղղությամբ տարածվելիս։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավագ դպրոցի 12-րդ դասարանի դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար, Երևան Էդիթ պրինտ 2011