Jump to content

Երկհայելային պարաբոլային անտենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկհայելային պարաբոլային անտենաները բաղկացած են երկու հայելուց և ճառագայթիչից։ Գլխավոր հայելին պտտման պարաբոլոիդ է։ Դասական օպտիկայի կանոններին հարմարվելով՝ կիրառում են Կասեգրենի և Գրեգորիի համակարգեր, ուր երկհայելային անտենայի բացվածքում դաշտի հարթ ճակատը ձևավորվում է հայելային մակերևույթներից երկակի անդրադարձման արդյունքում։ Համարում ենք, որ կիզակետում շրջուղղված (իզոտրոպ) ճառագայթիչ է։ Այդ իզոտրոպ լինելու պայմանն անհրաժեշտ է որոշակի անկյան սահմաններում, կարևոր է, որ ճառագայթիչն ունենա սֆերիկ փուլային ճակատ։ Երկհայելային անտենան մեկ հայելայինից ավելի լավ պարամետրեր կունենա, եթե երկրորդ հայելին լինի երկրորդ կարգի կոր, այսինքն՝ էլիպս կամ հիպերբոլ։ Նախակիզակետային հիպերբոլիկ երկրորդական հայելիով համակարգերի դասը կոչվում է Կասեգրենի համակարգ։ Խոսելով կիզակետ հասկացության մասին՝ նկատի ունենք կետը, որ կոչվում է առաջին հայելու կիզակետ, պետք է տարբերել նախակիզակետային անտենաները հետկիզակետայիններից։ Այսինքն՝ կիզակետի համեմատ որտեղ գտնվում է փոքր հայելին, հետևաբար այդ տիրույթը կլինի նախակիզակետային կամ հետկիզակետային։ Որպես կանոն, նախակիզակետային փոքր հայելիները ուռուցիկ են, իսկ հետկիզակետայինները՝ գոգավոր։ Դիտարկենք երկհայելային անտենայի մեկ այլ համակարգ, որը դասական օպտիկայում ճանաչված է որպես Գրեգորիի համակարգ։

Երկհայելային անտենաները ունեն հետևյալ առավելությունը ՝

1) Ավելացած է ՄՕԳ -ը, քանի որ գոյացել է բացվածքում ամպլիտուդային բաշխվածությունը հարթեցնելու ևս մեկ հնարավորություն կամ ևս մեկ ազատության աստիճան։ 2) Կոնստրուկտիվ տեսակետից ավելի հարմար է ամուր հենարաններ պատրաստել՝ անշարժ երկրորդական հայելու համար։

Թերությունները՝

1) Առկա է երկրորդ հայելու պատրաստման անհրաժեշտություն։ 2) Ճառագայթիչի համար ճառագայթման անկյունը ավելի փոքր է։ Կպահանջվեն ճառագայթիչներ, որոնց դիագրամն ավելի նեղ է, փոքր հայելու մակերեսը արդյունքում կարող է անհավասարաչափ ճառագայթվել կամ կարող է հոսանքների հետհոսք գոյանալ փոքր հայելու հետնամասում, ինչը արդյունքում երկու դեպքում էլ հանգեցնում է կողային թերթիկների մակարդակի աճի և սեփական աղմուկների ավելացման։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԱՆՏԵՆԱՆԵՐ հեղինակներ՝ Ա. Ս. Սարգսյան, Պ. Մ. Հերունի, Ս. Մ. Մարտիրոսյան

http://www.dissercat.com/content/radiogolograficheskaya-izmeritelnaya-sistema-dlya-yustirovki-radioteleskopov-seti-kvazar