Երիտասարդական ենթամշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմո ենթամշակույթի ներկայացուցիչ

Երիտասարդական ենթամշակույթը երիտասարդական ուղղվածության ենթամշակույթ է` յուրահատուկ ոճով, վարքով և հետաքրքրություններով։ Երիտասարդական ենթամշակույթներն իրենց հետևորդներին առաջարկում են այլ ինքնություն, որը դուրս է այնպիսի սոցիալական ինստիտուտներից, ինչպիսիք են ընտանիքը, աշխատանքը, տունը և դպրոցը։ Այն երիտասարդական ենթամշակույթները, որոնք պարբերական թշնամանք են ցուցաբերում գերիշխող մշակույթի հանդեպ, երբեմն բնութագրվում են որպես հակամշակույթներ։ Երիտասարդական երաժշտական ժանրերը կապված են շատ երիտասարդական ենթամշակույթների հետ, ինչպիսիք են, օրինակ, հիփ-հոփ մշակույթի կրողները, պանկերը, էմոները, գոթերը, մետալիստները[1]։ Ենթամշակույթների ուսումնասիրությունը միշտ կազմված է ենթամշակույթի անդամների զգեստների, երաժշտության և այլ երևացող խորհրդանիշերի ուսումնասիրությունից[2]։ Սոցիալ-տնտեսական դասակարգումը, սեռը, ինտելեկտը, բարոյակությունն ու ազգային պատկանելիությունը կարող են կարևոր կապ ունենալ երիտասարդական ենթամշակույթների հետ։ Երիտասարդական ենթամշակույթները կարող են սահմանվել որպես կենսաձևեր կամ արտահայտման միջոցներ, որոնք մշակվել են հիերարխիկ կառուցվածքային դիրքերում` ի պատասխան գերիշխող համակարգերի և որոնք արտացոլում են սոցիալական ավելի լայն համատեքստից եկող կառուցվածքային հակասությունները լուծելու նրանց փորձը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Huq, Rupa (2007 թ․ հունվարի 24). Beyond Subculture: Pop, Youth and Identity in a Postcolonial World (անգլերեն). Routledge. ISBN 9781134470655.
  2. Bennett, Andy (2001). «CULTURES OF POPULAR MUSIC» (PDF). www.mheducation.co.uk/. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Brake, Michael (1985) Comparative Youth Culture: The sociology of youth culture and youth subcultures in America, Britain and Canada, Routledge, New York
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիտասարդական ենթամշակույթ» հոդվածին։