Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամ | |
---|---|
Հապավում | ԵՄԱՈՒ |
Տեսակ | Ուսումնարան |
Միջազգային անվանում | Ecole Professionnelle Yeznig Mozian |
Կարգախոս | Դարձի՛ր աշկերտ...Շենացրու՛ երկիրդ... |
Հիմնադրված է | 2015 թ. |
Հիմնադրիր | 1. Արցախի Հանրապետություն՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության 2. Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամ 3. Եզնիկ Մոզյանի ընտանիքի ներկայացուցիչ |
Երկիր | Արցախ |
Տեղագրություն | ք. Ստեփանակերտ |
Հասցե | Նաբերեժնայա 3-րդ նրբանցք, 35/12 |
Կայք | epym.info |
Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան (հակիրճ՝ «ԵՄԱՈւ») Արցախի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություն է։ Հիմնադրվել է 2015 թվականին[1] Շուշի քաղաքում։
Ուսումնարանը կառուցվել է ֆրանսահայ բարերար Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով և կրում է նրա անունը։ Եզնիկ Մոզյանը (1916–2009)` ֆրանսահայ մեծ բարերար և հայրենասեր, բազմաշնորհ արհեստավոր-վարպետ էր, ով իր ողջ կարողությունը կտակել է Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամին` Շուշիի արհեստագործական ուսումնարանի կառուցումն ու գործունեությունն ապահովելու համար։
2015թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում բացվեց Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը և իրականություն դարձավ մեծն արհեստավորի երազանքը։
Պատերազմից հետո ուսումնարանը հանգրվանել է Ստեփանակերտում՝ նոր հասցեում։
Ունի ֆրանսիական նմամանտիպ հաստատությունների կառուցվածքը։
«ԵՄԱՈՒ» հիմնադրամի հիմնական առաքելությունն է ապահովել Արցախի և Հայաստանի երիտասարդների համար ժամանակակից ամենաարդյունավետ ուսումնական մեթոդներով լիարժեք մասնագիտական կրթություն։
Արտադրական ուսուցման վարպետները վերապատրաստվել են Ֆրանսիայում։
Ուսումնարան կարող են ընդունվել 9-րդ դասարանն ավարտած 14-15 տարեկան աղջիկները և պատանիները։
Ուսումնարանն ապահովում է անվճար կրթություն, աշկերտները ստանում են կրթաթոշակ, ապահովված են լինելու հանրակացարանով, ճաշարանով, գրադարանով, մարզասրահով, տրանսպորտով, հատուկ համազգեստով, ժամանակակից սարքավորումներով և գործիքներով:Ուսումնարանում սովորելու ընթացքում աշկերտները ապահովվում են աշխատանքով[2]։Եռամյա կրթություն ստանալուց հետո ուսումնարանի աշկերտները ստանում են պետական նմուշի դիպլոմ։
Ուսումնարանի կարգախոսն է «Դարձի՛ր աշկերտ...Շենացրու՛ երկիրդ..»։
։
Մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա
- Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում
- Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում
- Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա
- Վերանորոգման աշխատանքների իրականացում
- Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում
- Խոհարարական գործ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Վարպետաշկերտ-125.org.jpg Խոհարարական գործ
-
Արևային համակարգ-12.o8g.jpg Համակարգչային սենյակ
-
Ճաշարան-օգոստոս21.org.jpg Ճաշարան
-
Salled'ordinateurs-987987.org.jpg Համակարգրային սենյակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԵՄԱՈՒ պաշտոնական կայքէջ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ «Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը շարունակում է ընդունելությունը». Արցախպրես. 8 հուլիսի 11:35.