Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամ
ՀապավումԵՄԱՈՒ
ՏեսակՈւսումնարան
Միջազգային անվանումEcole Professionnelle Yeznig Mozian
ԿարգախոսԴարձի՛ր աշկերտ...Շենացրու՛ երկիրդ...
Հիմնադրված է2015 թ.
Հիմնադրիր

1. Արցախի Հանրապետություն՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության 2. Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամ

3. Եզնիկ Մոզյանի ընտանիքի ներկայացուցիչ
ԵրկիրԱրցախ
Տեղագրությունք. Ստեփանակերտ
ՀասցեՆաբերեժնայա 3-րդ նրբանցք, 35/12
Կայքepym.info

Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան (հակիրճ՝ «ԵՄԱՈւ») Արցախի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություն է։ Հիմնադրվել է 2015 թվականին[1] Շուշի քաղաքում։

Ուսումնարանը կառուցվել է ֆրանսահայ բարերար Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով և կրում է նրա անունը։ Եզնիկ Մոզյանը (1916–2009)` ֆրանսահայ մեծ բարերար և հայրենասեր, բազմաշնորհ արհեստավոր-վարպետ էր, ով իր ողջ կարողությունը կտակել է Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամին` Շուշիի արհեստագործական ուսումնարանի կառուցումն ու գործունեությունն ապահովելու համար։

2015թ․ սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում բացվեց Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանը և իրականություն դարձավ մեծն արհեստավորի երազանքը։

Պատերազմից հետո ուսումնարանը հանգրվանել է Ստեփանակերտում՝ նոր հասցեում։

Ունի ֆրանսիական նմամանտիպ հաստատությունների կառուցվածքը։

«ԵՄԱՈՒ» հիմնադրամի հիմնական առաքելությունն է ապահովել Արցախի և Հայաստանի երիտասարդների համար ժամանակակից ամենաարդյունավետ ուսումնական մեթոդներով լիարժեք մասնագիտական կրթություն։

Արտադրական ուսուցման վարպետները վերապատրաստվել են Ֆրանսիայում։

Ուսումնարան կարող են ընդունվել 9-րդ դասարանն ավարտած 14-15 տարեկան աղջիկները և պատանիները։

Ուսումնարանն ապահովում է անվճար կրթություն, աշկերտները ստանում են կրթաթոշակ, ապահովված են լինելու հանրակացարանով, ճաշարանով, գրադարանով, մարզասրահով, տրանսպորտով, հատուկ համազգեստով, ժամանակակից սարքավորումներով և գործիքներով:Ուսումնարանում սովորելու ընթացքում աշկերտները ապահովվում են աշխատանքով[2]։Եռամյա կրթություն ստանալուց հետո ուսումնարանի աշկերտները ստանում են պետական նմուշի դիպլոմ։

Ուսումնարանի կարգախոսն է «Դարձի՛ր աշկերտ...Շենացրու՛ երկիրդ..»։

։

Մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա
  2. Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում
  3. Էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում
  4. Եռակցման աշխատանքների տեխնոլոգիա
  5. Վերանորոգման աշխատանքների իրականացում
  6. Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում
  7. Խոհարարական գործ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԵՄԱՈՒ պաշտոնական կայքէջ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 14-ին.
  2. «Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը շարունակում է ընդունելությունը». Արցախպրես. 8 հուլիսի 11:35.