Եզնիկ Գալբաքճյան
Եզնիկ արքեպիսկոպոս Գալբաքչյան | |
---|---|
Ծնվել է | 1860 |
Ծննդավայր | Կ. Պոլիս |
Մահացել է | 1915 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Աշխատավայր | Արմաշի դպրեվանք |
Եզնիկ արքեպիսկոպոս Գալբաքչյան (նաև՝ Գալփաքճյան, Գալթակչյան, 1860, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1915), հայ եկեղեցական գործիչ, արքեպիսկոպոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1860 թվականին Կ. Պոլսի Կադըգյուղ թաղամասում։ Ավարտել է Կ. Պոլսի Կալաթասերայի «Մեքթեբ-ի Սուլթանիե» բարձրագույն վարժարանն ու Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Եղել է հին արմաշական։
1886 (1896) թվականին վարդապետ է ձեռնադրվել։ Պաշտոնավարել է զանազան գավառներում և Կ. Պոլսի թաղերում։ Եղել է Արմաշի դպրեվանքի փոխտեսուչը։ 1912 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս և պաշտոնավարել Բալուի թեմում։ Արքության պատվին է արժանացել։ Եղել է Բալուի, Արղընի և Չնգուշի հոգևոր առաջնորդի փոխանորդը, ապա՝ առաջնորդը։ Նրա հովվության տակ 54 եկեղեցի և 4 վանք է գտնվել։ 1915 թվականին Բալուի իր հոտի հետ աքսորվել է և նահատակվել 55 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թէոդիկ, Յուշարձան ապրիլ 11-ի, Կ. Պօլիս, 1919։
- Պոտուրեան Մկրտիչ, Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1940։
- Կռայեան Մեսրոպ, Բալու, Անթիլիաս, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։