Սանկտ Պետերբուրգի ֆուտբոլի սան է, Լոկոմոտիվի մանկապատանեկան դպրոցի շրջանավարտ (մարզիչ՝ Անատոլի Դմիտրոպուլո)։ 2005 թվականին 18 տարեկան հասակում կատարել է նորամուտը «Պետրոտրեստի» կազմում, որը հանդես էր գալիս Առաջին դիվիզիոնում, Պետրոտրեստի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան, 19 տարեկան հասակում եղել է թիմի ավագը[2]։ 2007 թվականին տեղափոխվել է Պետերբուրգի այլ ակումբ՝ «Դինամո», որի կազմում անցկացրել է 21 խաղ Երկրորդ դիվիզիոնում և մեկ գավաթային խաղ ընդդեմ «Բալթիկա-2-ի»[3]։ 2006-2007 թվականներին Երկրորդ դիվիզիոնի «Արևմուտք» գոտու հավաքականի կազմում մասնակցել է ՊՖԼ Հույս գավաթի ամենամյա ավանդական երիտասարդական մրցաշարին։ Դրանից հետո տեղափոխվել է Ռոստով, որը նպատակ ուներ վերադառնալ Պրեմիեր Լիգա, 2008 թվականի մրցաշրջանի առաջին մրցաշրջանի վերջում տեղ ստանալով Օլեգ Դոլմատովի թիմի հիմնական կազմում, Իվանովն այնուամենայնիվ վարձավճարով տեղափոխվել է Անժի[4], որի հետ 2008 թվականին կնքել է եռամյա պայմանագիր[5]։ Ընդհնուր առաջին դիվիզիոնում անցկացրել է 63 խաղ՝ խփելով 4 գոլ։ 2009 թվականի մրցաշրջանը բաց է թողել ծանր վնասվածքի պատճառով[6]։ Պրեմիեր Լիգայում նորամուտը կատարել է 2010 թվականի մարտի 20-ին՝ «ՊերմիԱմկար» ակումբի դեմ խաղում փոխարինելով Զուրաբի Արզիանիին։ 2011 թվականի ապրիլի 14-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Կասպիական «Դագդիզել» ակումբ[7]։ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է «Պետրոտրեստ», որը հանդես էր գալիս ՖԱԼ-ում[8], որտեղ 2012/13 մրցաշրջանում մասնակցել է ընդ
ամենը մեկ խաղի։ Հաջոր երեք տարին անցկացրել է Յուրի ԳազաևիՎոլգար ակումբում, որտեղ հիմնականում խաղացել է պաշտպանության գծում՝ դառնալով թիմի հիմնական խաղացողներից մեկը։ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Ֆակել» ակումբ[9], ապա խաղացել է «Տյումենում»։ 2017/18 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Վոլգարի» կազմում։ 2018 թվականի ամռանը դարձել է «Խիմկի» ակումբի խաղացող։