Դմիտրի Իվանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դմիտրի Իվանով
Dmitry Ivanov.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 14, 1987(1987-02-14)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Դիրք կիսապաշտպան և Պաշտպան
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՕՌՄՊՄԴ Սմենա (Սանկտ Պետերբուրգ)
Ռուսաստան ՄՊՄԴ Լոկոմոտիվ (Սանկտ Պետերբուրգ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2006 Ռուսաստան Պետրոտրեստ 60 (8)
2007 Ռուսաստան Դինամո (Սանկտ Պետերբուրգ) 21 (0)
2008 Ռուսաստան Ռոստով 15 (1)
2008  Ռուսաստան Անժի 9 (0)
2009—2012 Ռուսաստան Անժի 15 (0)
2011—2012  Ռուսաստան Դագդիզել 8 (2)
2012—2013 Ռուսաստան Պետրոտրեստ 1 (0)
2013—2016 Ռուսաստան Վոլգար 81 (5)
2016—2017 Ռուսաստան Ֆակել 26 (1)
2017 Ռուսաստան Տյումեն 9 (0)
2018 Ռուսաստան Վոլգար 13 (0)
2018— Ռուսաստան Խիմկի 3 (0)
2018—  Ռուսաստան Խիմկի-Ե 9 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 10.04.2019:

Դմիտրի Իգորևիչ Իվանով (փետրվարի 14, 1987(1987-02-14)[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, պաշտպան։ «Խիմկի» ակումբի խաղացող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգի ֆուտբոլի սան է, Լոկոմոտիվի մանկապատանեկան դպրոցի շրջանավարտ (մարզիչ՝ Անատոլի Դմիտրոպուլո)։ 2005 թվականին 18 տարեկան հասակում կատարել է նորամուտը «Պետրոտրեստի» կազմում, որը հանդես էր գալիս Առաջին դիվիզիոնում, Պետրոտրեստի կազմում անցկացրել է երկու մրցաշրջան, 19 տարեկան հասակում եղել է թիմի ավագը[2]։ 2007 թվականին տեղափոխվել է Պետերբուրգի այլ ակումբ՝ «Դինամո», որի կազմում անցկացրել է 21 խաղ Երկրորդ դիվիզիոնում և մեկ գավաթային խաղ ընդդեմ «Բալթիկա-2-ի»[3]։ 2006-2007 թվականներին Երկրորդ դիվիզիոնի «Արևմուտք» գոտու հավաքականի կազմում մասնակցել է ՊՖԼ Հույս գավաթի ամենամյա ավանդական երիտասարդական մրցաշարին։ Դրանից հետո տեղափոխվել է Ռոստով, որը նպատակ ուներ վերադառնալ Պրեմիեր Լիգա, 2008 թվականի մրցաշրջանի առաջին մրցաշրջանի վերջում տեղ ստանալով Օլեգ Դոլմատովի թիմի հիմնական կազմում, Իվանովն այնուամենայնիվ վարձավճարով տեղափոխվել է Անժի[4], որի հետ 2008 թվականին կնքել է եռամյա պայմանագիր[5]։ Ընդհնուր առաջին դիվիզիոնում անցկացրել է 63 խաղ՝ խփելով 4 գոլ։ 2009 թվականի մրցաշրջանը բաց է թողել ծանր վնասվածքի պատճառով[6]։ Պրեմիեր Լիգայում նորամուտը կատարել է 2010 թվականի մարտի 20-ին՝ «Պերմի Ամկար» ակումբի դեմ խաղում փոխարինելով Զուրաբի Արզիանիին։ 2011 թվականի ապրիլի 14-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է Կասպիական «Դագդիզել» ակումբ[7]։ 2012 թվականի սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է «Պետրոտրեստ», որը հանդես էր գալիս ՖԱԼ-ում[8], որտեղ 2012/13 մրցաշրջանում մասնակցել է ընդ ամենը մեկ խաղի։ Հաջոր երեք տարին անցկացրել է Յուրի Գազաևի Վոլգար ակումբում, որտեղ հիմնականում խաղացել է պաշտպանության գծում՝ դառնալով թիմի հմնական խաղացողներից մեկը։ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Ֆակել» ակումբ[9], ապա խաղացել է «Տյումենում»։ 2017/18 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Վոլգարի» կազմում։ 2018 թվականի ամռանը դարձել է «Խիմկի» ակումբի խաղացող։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ դիվիզիոնի հաղթող - 2013/2014 («Հարավ» տարածաշրջան)
  • ՖԱԼ գավաթի դափնեկիր - 2015
  • ՊՖԼ «Հույս» գավաթի դափնեկիր - 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]