Դղյակի եկեղեցի (Քյոնիգսբերգ)
Դղյակի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և նախկին էություն |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Քյոնիգսբերգ |
Դավանանք | լյութերականություն |
Թեմ | Prussian Union of Churches? |
Հիմնական ամսաթվերը | 1593 |
Հիմնադրված | 1593 |
Փակված է | 1968 |
Schlosskirche (Kaliningrad) Վիքիպահեստում |
Քյոնիգսբերգի դղյակի եկեղեցի, Քյոնիգսբերգի ամրոցի լյութերական եկեղեցի։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է կոմս Գեորգ Ֆրիդրիխի օրոք ճարտարապետ Վլասի Բերվարտի կողմից։ Հիմնարկեքը կատարվել է 1584 թվականին, շինարարությունը շարունակվել է մինչև 1597 թվականը։ Գլխավոր ճակատը կառուցված է Վերածննդի ոճով։
1701 թվականին Դղյակի եկեղեցում կատարվեց առաջին պրուսական թագավոր Ֆրիդրիխ I-ի թագադրությունը, չնայած Պրուսական թագավորության մայրաքաղաքը դարձավ Բեռլինը։ Դղյակի լյութերական եկեղեցում 1861 թվականին կատարվեց կայսր Վիլհելմ I Հոհենցոլեռնի թագադրությունը[1][2][3][4][5]։
Եկեղեցին զգալիորեն վնասվեց 1945 թվականին Քյոնիգսբերգի գրոհի ժամանակ, փլատակներն ապամոնտաժվեցին 1968 թվականին։
Զանգակատուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսվել է կառուցվել 1260 թվականին, որպես բերգֆրիդ, ոչ բնակելի պաշտպանական աշտարակ- միջնաբերդ, 1387 թվականից աշտարակը ծառայում է որպես զանգակատուն։ 1686 թվականին զանգակատունը ուներ 82 մետր բարձրություն։ Կարիլյոնը նվագում է Վուլպիուսի «Քրիստոսը իմ կյանքն է» մեղեդին (գերմ.՝ Ach bleib mit deiner Gnade) և Իզակի մեղեդին (գերմ.՝ Nun ruhen alle Wälder): 1944 թվականի օգոստոսի 30-ին անգլիական ռմբակոծությունից հետո աշտարակը այրվեց, այնուհետև զգալիորեն վնասվեց 1945 թվականի ապրիլին քաղաքի գրոհի և հրետակոծության հետևանքով, իսկ 1955 թվականին վերջնականապես պայթեցվեց, մինչև ամրոցի մնացած ավերակների վերջնական ոչնչացումը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Դղյակի եկեղեցու ինտերիերը
-
Դղյակի եկեղեցին 1890 և 1900 թթ.
-
Դղյակի եկեղեցին երկու կլոր աշտարակներով, 1597, Քյոնիգսբերգ, վերածննդի ոճով
-
Վիլհելմ I Հոհենցոլեռնի հուշարձանը եկեղեցու դիմաց, 1871, Ֆրիդրիխ Ռեյշ (Friedrich Reusch)
-
Ֆրիդրիխի թագադրումը Քյոնիգսբերգի դղյակի եկեղեցում
-
Զանգակատան հողմացույցը
-
Դղյակի եկեղեցի, 1597, Քյոնիգսբերգ, ստուկկո` Քրիստոսի պատկերը վերածննդի ոճով, Հանս Վինդրաուխ (Hans Windrauch)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Adolf Boetticher: Die Bau- und Kunstdenkmäler der Provinz Ostpreußen. Heft VII. Die Bau- und Kunstdenkmäler in Königsberg. = Памятники в Прушкуве. Памятники в Кенигсберге, Кёнигсберг 1897.
- Bernhart Jähnig:750 Jahre Königsberg - 750 лет Калининград / Кенигсберг, Марбург 2008.
- Baldur Köster: Königsberg : Architektur aus deutscher Zeit = Кенигсберг: Немецкая архитектура, Хузум 2000.
- Дмитрий Навалихин: К вопросу реконструкции центра города Калининграда, Москва 1958.
- Markus Podehl: Architektura Kaliningrada = Архитектура Калининград , Марбург 2012.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Адольф Бёттихер: Памятники в Прушкуве. Памятники в Кенигсберге, Кёнигсберг 1897, С. 40.
- ↑ Бернард Йениз:750 лет Калининград / Кенигсберг, Марбург 2008, С. 385-416.
- ↑ Бальдур Кёстер: Кенигсберг: Немецкая архитектура, Хузум 2000, С. 231.
- ↑ Дмитрий Константи́нович Навалихин: Дмитрий Константинович Навалихин, Москва 1958.
- ↑ Маркуш Подел:Архитектура Калининград , Марбург 2012 , С. 23.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Государственного учреждения культуры «Кафедральный собор». // sobor-kaliningrad.ru
- Одинцов, Игорь Александрович, директор областного государственного учреждения культуры «Кафедральный собор», г. Калининград. «Балтийский альманах». История города. «Возрождение собора». Официальный сайт администрации городского округа «Город Калининград» // klgd.ru
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դղյակի եկեղեցի (Քյոնիգսբերգ) կատեգորիայում։ |