Դիօպտրիա
Դիօպտրա (հունարեն՝ διόπτρα), ոսպնյակի կամ ոսպնյակների համակարգի օպտիկական ուժի միավոր, նշանակվում է՝ դ։ Ոսպնյակի օպտիկական ուժը չափվում է նրա գլխավոր կիզակետային հեռավորության հակադարձ մեծությամբ։ Մեկ դիօպտրիան հավասար է օպտիկական ուժի ոսպնյակների կամ գոգավոր ապակիների ֆոկուսային հեռավորությանը, մեկ մետրի[1]։ Չնայած դիօպտրիան որոշելու համար սովորաբար օգտվում են մետրից, որը հանդիսանում է Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներից մեկը, դիօպտրիան չի մտնում այդ համակարգի մեջ և համարվում է համակարգից դուրս չափման միավոր[2]։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում դիօպտրիան առանց ժամկետային սահմանափակումների թույլատրվում է համարել Միավորների միջազգային համակարգի մի մասը, որպես ոսպնյակների չափման միավոր[2][3]։ 1 դ-ն ոսպնյակի օպտիկական ուժն է, որի գլխավոր կիզակետային հեռավորությունը 1 մետր է։ Այսպիսով, եթե ոսպնյակի օպտիկական ուժը 2 դ է, ապա նրա գլխավոր կիզակետային հեռավորությունը 0,5 մ է, 5 դ օպտիկական ուժ ունեցող ոսպնյակի գլխավոր կիզակետային հեռավորությունը՝ 0,2 մ և այլն։
Հավաքող ոսպնյակի օպտիկական ուժը համարվում է դրական, իսկ ցրող ոսպնյակինը՝ բացասական։
Դիօպտրաներով է չափվում, օրինակ, ակնոցների օպտիկական ուժը։
Կարճատեսների ակնոցների օպտիկական ուժն արտահայտվում է բացասական, իսկ հեռատեսներինը՝ դրական թվերով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Диоптрия // Физическая энциклопедия / Гл. ред. А. М. Прохоров. — М.: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 628. — 704 с.
- ↑ 2,0 2,1 «ГОСТ 8.417-2002. Государственная система обеспечения единства измерений. Единицы величин» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Положение о единицах величин, допускаемых к применению в Российской Федерации. Արխիվացված 2013-11-02 Wayback Machine Утверждено Постановлением Правительства РФ от 31 октября 2009 г. N 879
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանի «Դիօպտրա» հոդվածից (հ․ 3, էջ 413 )։ |