Դիրտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիրտ գարեջրի, գարեջրի արտադրության մնացուկ։ Օգտագործվում է որպես կեր։ Թարմ դիրտը պարունակում է 76,8% ջուր, 5,8% պրոտեին, 1,7% ճարպ, 3,9% թաղանթանյութ, 10,7% անազոտ մզվածքային նյութեր և 1,1% մոխիր։ 100 կգ դիրտ համարժեք է 21,2 կերային միավորի և պարունակում է 4,2 կգ մարսելի պրոտեին։ Դիրտ տալիս են գլխավորապես բտվող տավարին, օրական մինչև 25 կգ, խոզերին՝ 5,5-6 կգ։ Երկար պահելու համար չորացնում են և օգտագործում խտացրած կերերի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 410