Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ
Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ | |
---|---|
Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներն Էջմիածնում | |
Տեսակ | խաչքար |
Ստեղծում | սեպտեմբերի 28, 2015 |
Երկիր | Հայաստան |
Քաղաք | Էջմիածնի Մայր Տաճար |
Բնակավայր | Վաղարշապատ |
Շինության ձև | Խաչքարեր |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
Khachkars from St David Monastery of Derjan Province Վիքիպահեստում |
«Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ», Դերջանի Ապարանից Սուրբ Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակները էջմիածնի Մայր տաճարի բակում։ Տեղադրվել են 2015 թվականի սեպտեմբերի 28-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների 100-ամյա տարելիցին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմարե խաչքարերի բարձրությունը 7 մետր է, յուրաքանչյուրը կշռում են 12-14 տոննա[1]։ Աշխարհի ամենաբարձր և մեկ կտոր քարից կերտված խաչքարերն են[2]։ Արևմտյան Հայաստանում գտնվող բնօրինակների բարձրությունը 4 մետր է[2]։ Պատրաստվելուց հետո խաչքարերը դուրս են բերվել խաչքարագործի արվեստանոցի կտուրից։
Քարաբեկորները երկար էին, կոտրվելու վտանգ կար, բայց աստծո կամոք ամեն ինչ բարեհաջող ընթացավ։ Քանի որ քարերը մեծ էին, սկզբում դրանք տեղադրեցինք, հետո նոր արհեստանոցս կառուցվեց։ Վերջացնելուց հետո էլ առաստաղը քանդեցինք, որպեսզի խաչքարերը դուրս բերվեին։ - խաչքարագործ Լյուդվիգ Ղազարյան[3]
|
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարերի բնօրինակները գտնվում են Արևմտյան Հայաստանի Դերջան գավառի Ապարանից բնակավայրի Սուրբ Դավիթ վանքում։ Կերտվել են 1191 և 1194 թվականներին Տեր Սահակի և Հովհաննես կրոնավորի տեսիլքով[2] և պահպանվել են մինչ այսօր։ Լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանը խաչքարերի բնօրինակները լուսանկարել է Դերջան այցելության ժամանակ։ Լուսանկարների հիման վրա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվերով և լոնդոնաբնակ Հակոբ Տիտիզյանի ֆինանսական աջակցությամբ կերտվել են խաչքարերի կրկնօրինակները։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում խաչքարերի կրկնօրինակները կանգնեցվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությամբ ու նախաձեռնությամբ և տեր և տիկին Հակոբ և Դոննա Տիտիզյանների բարերարությամբ։ Ամենայն հայոց կաթողիկոսն օծել է խաչքարերը սրբալույս մյուռոնով[2]։ Խաչքարերի բացման արարողությանը ներկա են գտնվել նաև բարերարները։
Խաչքարերի վրայի արձանագրությունների վերծանման հարցում Արտակ Ղուլյանին օգնել են հնագետներ Համլետ Պետրոսյանն ու Արսեն Հարությունյանը։ Անընթեռնելի հատվածները պահպանվել են ըստ բնօրինակի։ Խաչքարերը տեղադրվել են նույն դիրքով, ինչպես Արևմտյան Հայաստանում՝ մեկը մյուսից փոքր ինչ բարձր։ Խաչքարերի ստորին ազատ հատվածներում նոր արձանագրություններ են զետեղվել բարերարի մասին և շարականներից։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչքարագործ՝ Լյուդվիգ Ղազարյան (Վազգեն Առաջինի տապանաքարի հեղինակ)
- Նախագծի հեղինակ՝ Արտակ Ղուլյան
Այլ տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ և Դոննա Տիտիզյանները և տեր և տիկին Քրիս Տիտիզյանները եկեղեցանվեր գործունեության համար պարգևատրվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչքար-հուշարձան աղոթքի և ուխտի (Էջմիածին)
- Կաթնաղբյուր (հուշաղբյուր, Վաղարշապատ)
- Խրիմյան Հայրիկին նվիրված հուշաղբյուր (Վաղարշապատ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարերի օծումը Մայր Աթոռում
- Վեհափառ Հայրապետն օծում է խաչքարերը
- Բարերարները բացում են խաչքարերը
- Դերջանի Ապարանք Վանքը և Աշխարհի Ամենաբարձր Խաչքարերը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դերջանի Ապարանից Ս. Դավիթ վանքի խաչքարերի կրկնօրինակներ կատեգորիայում։ |