Դերձակություն
Դերձակություն, արհեստ։ Հնուց տարածված էր նաև Հայաստանի գրեթե բոլոր գավառներում։ Ըստ արաբական աղբյուրների, հայկական գործվածքները և զգեստները վաճառվել են Հայաստանի և այլ երկրների շուկաներում։ Անիում պեղված դերձակի արհեստանոցից գտնվել են մատնոց և ասեղ։ Դերձակների արհեստանոցները կառուցվել են առանձին շարքերով։ Ֆեոդալներն ու հոգևորականները հագել են ֆեոդալական աստիճանակարգում իրենց բռնած տեղի համեմատ հատուկ զգեստներ, որոնք կարել են պալատական կամ վանքապատկան դերձակնևրը։ Թագավորական կամ իշխանական զորքերի հանդերձանքը կարել են մասնագիտացված արհեստավորներ։ Հնում դերձակությամբ զբաղվել են բացառապես տղամարդիկ։ Մինչև 19-րդ դարի վերջերը հագուստները կարել են ձեռքով, այնուևետե՝ մեքենայով։ 1880 թվականին մեքենայով կարող դերձակների թիվը միայն Վասպուրականում հասել է շուրջ 100-ի։ Այժմ Հայաստանում կան բազմաթիվ կարի արհեստանոցներ և ֆաբրիկաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 364)։ |