Դեղ վախի դեմ
Դեղ վախի դեմ ռուս.՝ Лекарство против страха | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | միստիկ ֆիլմ, վեպի էկրանավորում և դետեկտիվ ֆիլմ |
Թվական | 1978 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալբերտ Սարգսի Մկրտչյան |
Սցենարի հեղինակ | Գեորգի Վայներ և Արկադի Վայներ |
Դերակատարներ | Ալեքսանդր Ֆատյուշին և Գեորգի Ժժենով |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Տևողություն | 94 րոպե |
«Դեղ վախի դեմ» (ռուս.՝ «Лекарство против страха»), խորհրդային գեղարվեստական դետեկտիվ ֆիլմ[1], որը նկարահանվել է Վայներ եղբայրների համանուն վեպի հիման վրա։ 1989 թվականին նկարահանվել է վեպի երկրորդ էկրանավորումը՝ «Լաբիրինթոս մուտքը» (ռուս.՝ «Вход в лабиринт»)։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհայտ հանցագործները, թունավորելով տեղամասային ոստիկանին նորագույն դեղամիջոցի՝ մետապրոպտիզոլի տրանկվիլիզատորի օգնությամբ, նրանից հափշտակում են վկայականներ և զենք, որոնց օգնությամբ սկսում են թալանել «ցեխովիկներին»։ Հետաքննությունը հանձնարարվել է կապիտան Տիխոնովին։ Նա պարզում է, որ քիչ ուսումնասիրված դեղամիջոցը դեռ դուրս չի եկել լաբորատորիայի պատերից և չի անցել դեղկոմիտեի անհրաժեշտ ստուգումը։ Հրաշագործ դեղի գյուտարար Լիժինի ու գիտության գործիչ Պանաֆիդինի միջև եղած կոնֆլիկտը թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես այն կարող է դառնալ գործիք հանցագործների ձեռքում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Ֆատյուշին – կապիտան Ստանիսլավ Պավլովիչ Տիխոնով (հնչյունավորել է Ալեքսեյ Զոլոտնիցկին)
- Գեորգի Ժժենով – գեներալ-մայոր Շարապով
- Վլադիմիր Սեդով – կապիտան Պոզդնյակով
- Վյաչեսլավ Շալևիչ – պրոֆեսոր Պանաֆիդին
- Օլգա Նաումենկո – Օլգա Իլյինիչնա Պանաֆիդինա
- Սերգեյ Դեսնիցկի – Վլադիմիր Լիժին
- Յուրի Գուսև – Բորիս Չեբակով
- Ալեքսանդր Վոկաչ – ակադեմիկոս Բլագոլեպով
- Զինաիդա Կիրիենկո – Ռաշիդա Ռամազանովա
- Ելենա Լեգուրովա – Ալեքսանդրովա, լաբորանտկա
- Նատալյա Նազարովա – Պաչկալինա
- Յուրի Դուբրովին – Գենա
- Գևորգ Չեպչյան – Ումար Ռամազանով
- Գոտլիբ Ռոնինսոն – խանութի տնօրեն
- Վլադիմիր Խոտինենկո – էպիզոդ
- Ելենա Մաքսիմովա – Լիժինի հարևանը
- Ռադի Աֆանասև – Գապոնով, հարբեցող
- Վլադիմիր Պրիխոդկո – Սարաֆանով
- Վյաչեսլավ Գոստինսկի – ավազակ
- Վլադիմիր Միշկին – օպերատիվնիկ
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Արկադի Վայներ, Գեորգի Վայներ
- Ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան
- Օպերատոր՝ Միխայիլ Կորոպցով[2]
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Ֆլյարկովսկի, Յակով Խալեցկու բանաստեղծությունների հիման վրա
- Երգերի կատարող՝ Լեոնիդ Սերեբրեննիկով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դեղ վախի դեմ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Դեղ վախի դեմ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|