Դափնի (հանդես)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դափնի (այլ կիրառումներ)
«Դափնի», կիսամսյա, ապա ամսօրյա կրոնական հանդես։ Լույս է տեսել 1921-1922 թվականներին, Զմյուռնիայում։ Արտոնատեր և տնօրեն՝ Տ․ Զվանշիր։ Հետամտել է կրոնի և գիտության հաշտեցմաևը, տպագրել կրոնա-բարոյական բովանդակությամբ հոդվածներ, եկեղեցական տոները, արարողություններն ու ծեսերը մեկնաբանող ճառեր ու քարոզներ, բարոյախոսական առածներ։ Լուսաբանել է դպրևանքերի ուսումնակրթական վիճակը, զմյուռնահայ համայնքի կյանքը, տպագրել նշանավոր մտավորական գործիչներին նվիրված նյութեր։
Աշխատակցել են Ղ․ Դուրյանը, Տ․ Պալյանը, Ս․ Պալապանյանը, Ալփասլանը (Ս․ Փանոսյան) և ուրիշներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 320)։ |