Jump to content

Դավիթ Պետրոսյան (բանաստեղծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Պետրոսյան (այլ կիրառումներ)
Դավիթ Պետրոսյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1957(1957-12-10) (66 տարեկան)
ԾննդավայրԻջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ և գրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1980)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (2007)
ԱշխատավայրԵրևանի համալսարան

Դավիթ Վլադիմիրի Պետրոսյան (դեկտեմբերի 10, 1957(1957-12-10), Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծ, գրականագետ, մամուլի պատմաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (2007), պրոֆեսոր (2011)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 10-ին Իջևան քաղաքում։ Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո՝ 1975 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1980 թվականին։ 1981-1982 թվականներին եղել է «Երևանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար, 1982 թվականի հուլիսից աշխատել է Երևանի համալսարանի հրատարակչությունում, նախ՝ իբրև խմբագիր, ապա (1988-1993) գիտական գրականության բաժնի վարիչ։

2000 թվականից աշխատանքի է անցել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնում՝ նույն ամբիոնի դասախոսի, ասիստենտի, 2004 թվականից՝ դոցենտի պաշտոնով։ 2007 թվականի սեպտեմբերին ընտրվել է ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնի վարիչ։

2002-2007 թվականներին եղել է ֆակուլտետի գիտական խորհրդի քարտուղարը։ 1988 թվականի փետրվարին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Խորհրդահայ պոեզիան 1950-ական թվականներին» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում։

2007 թվականի հոկտեմբերին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Գրական բանավեճերը XX դարասկզբի հայ մամուլում» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի, 2011-ին՝ պրոֆեսորի գիտական կոչում։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Պետրոսյանը լույս է ընծայել բանաստեղծությունների երեք ժողովածու՝ «Մեր բախտը` մեր նժարին», Երևան, 1989, «Հավատի պտուղ»,Երևան, 1992, «Ուրիշ անունս»,Երևան, 2001, հրատարակել է գիտական չորս մենագրություն՝ «Գրական բանավեճերը 20-րդ դարասկզբի հայ մամուլում», Երևան, 2007,«Պատում, մեդիատեքստ, հակառակ հեռանկար», Երևան, 2017,«Причуды инверсии» (ռուս.), LAP LAMBERT Academ Publ, 2017, «Մեդիատեքստ. ժամանակների երկխոսությունը», Երևան, 2022։ Ավելի քան 80 գիտական հրապարակումների հեղինակ է, մամուլում հանդես է գալիս նաև հրապարակախոսական հոդվածներով։

  • 1989 - Մեր բախտը՝ մեր նժարին /բանաստեղծություններ/, Երևան, «Խորհրդային գրող» հրատարակչություն, 96 էջ։
  • 1992 - Հավատի պտուղ /բանաստեղծություններ/, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 112 էջ։
  • 2001 - Ուրիշ անունս /բանաստեղծություններ/, Երևան, «Անտարես» հրատարակչություն, 56 էջ։

Մենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 - Գրական բանավեճերը 20-րդ դարասկզբի հայ մամուլում, Երևան, 368 էջ։
  • 2017-Պատում, մեդիատեքստ, հակառակ հեռանկար, Երևան, 2017, 184 էջ։
  • Причуды инверсии (ռուս.), LAP LAMBERT Academ Publ, Beau Bassin,2017, 100 стр.
  • Մեդիատեքստ. ժամանակների երկխոսությունը, Երևան, 2022, 186 էջ։
  • Պետրոսյան Դ., Մնացյալը լռություն է, «Գրական թերթ», 1-15 դեկտեմբերի 2000 թ․
  • Պետրոսյան Դ., Բանական երկխոսության ժամանակը, «Գրական թերթ», 19 ապրիլի 2002 թ.
  • Պետրոսյան Դ., Ռիթմը, «Գրական թերթ», 29 նոյեմբերի 2002 թ.
  • Պետրոսյան Դ., Այլացումից առաջ և հետո, «Գրական թերթ», 25 ապրիլի 2003 թ.
  • Պետրոսյան Դ., Հետադարձ հայացք՝ երկու մոտեցումով, Ժուռնալիստիկա/տեսության և պատմության հարցեր, Պրակ Դ, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2003, էջ 228-238։
  • Պետրոսյան Դ., Մամուլը և մերձգրական դիլետանտիզմը, Ժուռնալիստիկա/տեսության և պատմության հարցեր, Պրակ Զ, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2003, էջ 135-142։
  • Պետրոսյան Դ., Սկզբունքների բացառման ճանապարհով, Ի սկզբանէ էր Բանն/ժուռնալիստիկայի և գրականագիտության հարցեր, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2004, էջ123-130։
  • Պետրոսյան Դ., Մի էջ հայ բանապայքարի պատմությունից, Բանբեր Երևանի համալսարանի, Երևան, 2005, թիվ 1, էջ 127-135։
  • Պետրոսյան Դ., Սիմվոլիզմը Մ. Մեծարենցի պոեզիայում/բանակռիվ արևմտահայ մամուլի էջերում, Գրականագիտական հանդես, Բ/Դ/, Երևան, 2005, էջ 46-57
  • Պետրոսյան Դ., Երկփեղկված գրականության հիմնախնդիրները հայ մամուլի էջերում, «Անահիտ», «Մուրճ», և «Մշակ», 1899, Հայկազյան հայագիտական հանդես, Բեյրութ, 2005, էջ 55-60
  • Պետրոսյան Դ., Սիամանթոյի պոեզիայի առնչությունները սիմվոլիզմի հետ և հայ մամուլը (1900-1910-ական թթ.), «Էջմիածին» ամսագիր, ԺԲ, դեկտեմբեր, 2005, էջ 79-86։
  • Պետրոսյան Դ., Անհատականություն, թե ազդեցություններ, Վ. Տերյանի պոեզիան արևելահայ մամուլի տեսադաշտում, «Նորք» ամսագիր, Երևան, 2006, էջ 151-159։
  • Պետրոսյան Դ., Երկու անդրադարձ Հ. Թումանյանի բանահյուսական մշակումներին, Ն. Աղբալյան-130, Ն. Աղբալյանի ծննդյան 130-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, Երևան, 2006, էջ 160-170։
  • Պետրոսյան Դ., Ֆուտուրիզմը և հայ գրական կյանքը 1910-ական թվականների արևելահայ մամուլում, «Գրականագիտական հանդես», Բ/Զ, Երևան, 2006, էջ185-206։
  • Պետրոսյան Դ., Գրական դատի մի դրվագ արևելահայ մամուլի էջերում, «Բանբեր Երևանի համալսարանի», Երևան, 2006, էջ 40-47։
  • Պետրոսյան Դ., Գեղեցկի և ճշմարտի գեղագիտական արտացոլման հիմնախնդիրների շուրջ, Ալ. Շիրվանզադե-Գ. Լևոնյան բանավեճը «Մշակի» էջերում, 1917 թ., «Լրաբեր» հասարակական գիտությունների ամսագիր, Երևան, 2007, էջ 197-208։
  • Պետրոսյան Դ., Բանավեճ քննադատական նոր սկզբունքների շուրջ, «Ժուռնալիստիկա» տեսության և պատմության հարցեր, Պրակ Ը, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2007, էջ 197-211։
  • Պետրոսյան Դ., Գիտնականը և հրապարակախոսը՝ ազգային ինքնության որոնումներում, «Գրական թերթ», 15 մայիսի 2009 թ. :
  • Պետրոսյան Դ., Մեծ հոգիների դրաման Հովհաննես Թումանյանի հրապարակախոսության մեջ, «Ժուռնալիստիկա» տեսության և պատմության հարցեր, Պրակ Թ, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2009, էջ 40-46։
  • Պետրոսյան Դ., Ժուռնալիստական կրթության առաջնային իրողությունները, «Ժուռնալիստիկա» տեսության և պատմության հարցեր, Պրակ Ի, Երևանի համալսարանի հրատարակություն, Երևան, 2010, էջ 16-20։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Դավիթ Պետրոսյանի էջը Երևանի պետական համալսարանի պաշտոնական կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.