Դաուդ Հանանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաուդ Հանանիա
արաբ․՝ داود حنانيا‎‎
Ծնվել է1934
Քաղաքացիություն Հորդանան
Մասնագիտությունվիրաբույժ
ԱշխատավայրՀորդանանի գիտության և տեխնոլոգիայի համալսարան
Պարգևներ

Դաուդ Անաստաս Հանանիա (արաբ․՝ داود حنانيا‎‎) (ծնված 1934 թվականին Երուսաղեմում), պաղեստինյան ծագմամբ հորդանանցի սրտաբան։ Հանանիան Հորդանանի զինված ուժերի նախկին գեներալ-լեյտենանտ է և Հորդանանի խորհրդարանի նախկին սենատոր[1]։

Ընտանեկան դրություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուդ Հանանիան ծնվել է հունական ուղղափառ պաղեստինյան քրիստոնյա ընտանիքում, որը ծագումով Երուսաղեմից էր, Պաղեստին։ Նրա հայրը՝ Անաստաս Հանանիան, եղել է փաստաբան և քաղաքական գործիչ։ Հանանիաները ապրում էին Արևմտյան Երուսաղեմում մինչև 1948 թվականը։ 1950-ականների սկզբին նրանք մշտական բնակություն հաստատեցին Հորդանանի Ամման քաղաքում, որտեղ Հանանիայի հայրը Հորդանանի կառավարությունում տարբեր պաշտոններ զբաղեցրեց, ներառյալ՝ արտաքին գործերի նախարար, արդարադատության նախարար, փախստականների նախարար և ֆինանսների նախարար։ Անաստաս Հանանիան 1960-1966 թթ. Մեծ Բրիտանիայում Հորդանանի դեսպանն էր նաև, իսկ 1968-1989 թթ. Հորդանանի խորհրդարանի Վերին պալատի սենատոր։

Երուսաղեմի Ալ-Ումմայի քոլեջում և քոլեջ դե Ֆրերեսում (ֆր՝ Եղբայրների քոլեջ) իր տարրական և միջնակարգ կրթությունն ստանալուց հետո Դաուդ Հանանիան 17 տարեկանում միացավ Հորդանանի բանակին։ 1951 թ. նա գործուղվեց Անգլիա ռազմական ակադեմիայում բժշկություն ուսանելու համար։ Հանանիան իր M.B.B.S. բժշկական աստիճանը ստացել է 1957 թ. Լոնդոնի համալսարանի Սբ. Մարիամի հիվանդանոցի բժշկական դպրոցից (Սբ. Մարիամն արդեն անդամակցում է գիտության, տեխնոլոգիայի և բժշկության Բարձրագույն քոլեջին, ինչպես նաև Լոնդոնի համալսարանին)։

Ավելի ուշ՝ 1959-1961 թթ Հանանիան դարձավ Լոնդոնի Թագավորական Հյուսիսային հիվանդանոցի գլխավոր վիրաբույժը և վիրաբուժության պատասխանատուն։ Նա մասնագիտացել է սիրտ-անոթային վիրաբուժության մեջ, իսկ 1961թ. անդամակցեց Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջին (FRCS), 1971 թ. Վիրաբուժության ամերիկյան քոլեջին (FACS), 1977թ. Սրտաբանության ամերիկյան քոլեջին (FACC), 1979 թ. Անոթաբանության միջազգային քոլեջին (FICA) և 1980 թ. թագավորական բժշկական կազմակերպությանը։ Նա նաև դարձավ Իռլանդիայի Վիրաբույժների թագավորական քոլեջի (Hon.F.R.C.S.I.) 1980 թ., 1988թ. Գլազգոյի բժիշկների և վիրաբույժների թագավորական քոլեջի (Hon. F.R.C.S. Glasg), իսկ 1989 թ. Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջի պատվավոր անդամ։

Հանանիան կրթվել է դոկտոր Մայքլ Դե Բեյքիի և դոկտոր Դենթոն Քուլիի անմիջական ղեկավարությամբ 1960-ականների վերջին Հյուսթոնում, Տեխաս, երբ նա Բեյլորի համալսարանի բժշկական քոլեջում գլխուղեղային և սրտանոթային վիրաբուժության անդամ էր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուդ Հանանիան 1970 թվականին Հորդանանում կատարեց սրտի առաջին բաց վիրահատությունը, 1972 թվականին՝ երկրում սրտի փականի առաջին փոխարինումը, ինչպես նաև նույն տարում արաբական աշխարհում երիկամի առաջին փոխպատվաստումը, 1973 թ. Հորդանանում, իսկ մի քանի տարի անց Իրաքում սրտի արյունատար անոթների առաջին փոխարկումը։ Սակայն նրա ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ 1985 թ. Ամմանում, Հորդանան, Հուսեյն թագավորի բժշկական կենտրոնում կատարեց Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում սրտի առաջին հաջողակ փոխպատվաստումը[2]։

Վարչական մակարդակում Հանանիան 1973-1976 թթ Եղել է Հուսեյն թագավորի բժշկական կենտրոնի տնօրենը (KHMC): Ավելի ուշ՝ 1976-1988 թթ նա դարձավ Հորդանանի զինված ուժերի արքայական բժշկական ծառայությունների տնօրեն։ Նրա ղեկավարության ներքո Արքայական բժշկական ծառայությունները փորձարկել են ընդլայնման և կատարելագործման ինտենսիվ և կայուն ծրագիր, դառնալով տարածաշրջանում առողջապահության առաջատար հաստատություններից մեկը։ Նա 1973-1992 թթ նաև Հուսեյն թագավորի բժշկական կենտրոնի (KHMC) սրտանոթային վիրաբուժության ղեկավարն էր, իսկ 1987-1989 թթ՝ Ազգային բժշկական ինստիտուտի գլխավոր տնօրենը։

1989թ. գեներալ-լեյտենանտի կոչումով ռազմական ակտիվ պարտականությունները թողնելուց հետո Հանանիան ծառայեց վեց ժամկետ` 1989-1997 թթ և 2007-2013 թթ Հորդանանի խորհրդարանի Վերին պալատի սենատոր։ Նա եղել է Սենատի առողջության, շրջակա միջավայրի և սոցիալական զարգացման հանձնաժողովի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ։ Բացի այդ, նա ամերիկա-հորդանանյան, բրիտանա-հորդանանյան և լեհ-հորդանանյան բարեկամական միության անդամ է։

Հանանիան 1988-1990 թթ եղել է Հորդանանի Սրտաբանների միության նախագահ,իսկ 1989թ. Հորդանանի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանում նշանակվել է վիրաբուժության կլինիկական պրոֆեսոր։

Հետագայում Հանանիան առաջատար դեր ունեցավ Սրտի և հատուկ վիրաբուժության արաբական կենտրոնի (ներկայումս կոչվում է Արաբական Բժշկական Կենտրոն) հիմնադրման գործում, որը նա ղեկավարել էր 1991-1999թթ։

Այսօր Հանանիան մասնավոր գործունեությամբ է զբաղվում։ Նա պարբերաբար հանդիպում է հիվանդներին նոր Հանանիայի կենտրոնում Ամմանում և իրականացնում է սիրտ-անոթային վիրահատություններ` հիմնականում Արաբական բժշկական կենտրոնում և Խալիդի բժշկական կենտրոնում,իսկ երբեմն` Իսլամական հիվանդանոցում և Ամմանի Վիրաբուժական հիվանդանոցում։

Նա 1999թ. Նշանակվել է թագավոր Հուսեյնի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 2005թ. ընտրվել է Հորդանանի Սրտանոթային ընկերության նախագահ։ Նա նաև Ալ-Քուդսի համալսարանի հոգաբարձուների խորհրդի,ինչպես նաև Դենտոն Ա. Կուլիի Սրտանոթային և Մայքլ Ի. Դի Բեյքիի միջազգային սրտանոթային հասարակության կազմակերպության անդամ։

2011թ. նոյեմբերի 23-ին նա 16-րդ համաարաբական և Հորդանանի 8-րդ օրթոպեդիկների ասոցիացիաների կոնգրեսում հանդես է եկել ամենամյա դասախոսությամբ։ Ամմանում անցկացված դասախոսությանը ներկա էր շուրջ 700 բժշկական մասնագետ։

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհի Եղիսաբեթ 2-րդը 1984թ. Հանանիային շնորհել է Բրիտանական կայսրության պատվավոր ասպետ հրամանատարի (KBE) կոչում, նույն 1984թ. Ֆրանսուա Միտերանի կողմից՝ Պատվո լեգեոնի շքանշան, 1986թ. Սուդանի Նայլի առաջին աստիճանի մեդալ, 1989թ. Կառլ Գուստաֆ թագավորի կողմից շվեդական արքունիքի հրամանատարի (առաջին կարգ) եւ Թայվանի դրոշի/պայծառ աստղի մեդալ։ Նա նաև առաջին արաբ բժիշկն էր, որը 1998թ. Բժշկության մեջ բարձր վարպետության համար արաբա-ամերիկյան բժշկական ասոցիացիայի կողմից, Հյուստոն, արժանացավ Բեն Կուրահ պարգևի։

Նա նաև ստացել է Հորդանանում յոթ պետական գլխավոր շքանշան, որոնցից ամենաբարձրը` 1994թ. Հուսեյն թագավորից ստացած ալ-Նահդայի առաջին կարգի մեդալը։ Հանանիան առաջինն էր, 2007թ. որ գիտության և բժշկության ոլորտներում ձեռքբերումների համար ստացավ Հորդանանի պետական ճանաչման մրցանակ։ 2008 թ. Հորդանանի բժշկական ասոցիացիայի կողմից նա արժանացավ մրցանակի։ 2009 թ. Հանանիան պարգև է ստացել թագավոր Աբդուլլա II-ից Հորդանանի Թագավորական Բժշկական Ծառայություններում իր ավանդի համար։

Ընտանիքը, ընկերները և հետաքրքրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաուդ Հանանիան 1974թ. ամուսնացավ Նադա Պիոյի հետ։ Նրանք ունեն չորս երեխա։

Հանանիան Հորդանանի վերջին Հուսեյն I թագավորի[3] և 3-րդ արքայազն Զեյդ Բին Շաքերի կյանքի ուղեկիցն էր, որոնց նա հանդիպեց, երբ երեքն էլ ուսանող էին Անգլիայում։

Նա ընթերցանության եւ ավտոմրցարշավի սիրահար է։ Հանանիան Ամմանում Թագավորական ավտոմոբիլային ակումբի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր անդամ է։ Նա նաեւ թենիսի էնտուզիաստ է և մի քանի ժամկետով հանդես է եկել որպես Հորդանանի թենիսի ֆեդերացիայի նախագահ, որի ընթացքում Հորդանանը առաջին անգամ Դևիսի գավաթի մրցաշարին է մասնակցել։

Ընտրված հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. D. Hanania and A. Hijazi, “Vascular Injuries”, Jordan Medical Journal
  2. (Vol. 3 No. 1, pp. 77–79, May 1968).
  3. D. Hanania, “Injuries of the Chest”, Jordan Medical Journal
  4. (Vol. 3 No. 2, pp. 81–84, May 1968).
  5. D. Hanania, Y. Goussous and S. Saheb, “Congenital Arterio-Venous Fistula of the Kidney”, Jordan Medical Journal (Vol. 6 No.1, pp. 1–5, May 1971).
  6. T. Suheimat, D. Hanania, S. Karmi, “Renal Transplantation – Report of a Renal Transplant”, Jordan Medical Journal.
  7. (Vol. 7 No. 2, pp. 145–159, November 1972).
  8. A. Hanieh and D. Hanania, “The Extra-Cranial Cerebro-Vascular Disease: A Report of a Case Treated Surgically”, Jordan Medical Journal (Vol. 8 No. 1, pp. 77–88, May 1973).
  9. D. Hanania, “The King Hussein Medical Center”, Jordan Medical Journal (Vol. 8 No. 2, pp. 206–210, November 1973).
  10. B. Akasheh, S. Saleh, D. Hanania, G. Shubailat, and N. Atalla, “Traumatic Non-Penetrating Injury Causing Complete Transection of the Thoracic Aorta and Rupture of the Right Dome of the Diaphragm – A Case Report”, Jordan Medical Journal
  11. (Vol. 9 No. 1, pp. 54–60, May 1974).
  12. Y. Goussous, N. Harbi, H. Zureikat, A. Hijazi, S. Saleh, and D. Hanania, “Results of the First 158 Cases of Isolated Replacement of the Mitral and Aortic Valves in Jordan”, Cardio-Pulmonary Medicine: The Bulletin of the American College of Chest Physicians (Vol. 15 No. 4, pp. 20–23, October 1976).
  13. A. Hiyari, D. Hanania and A. Hijazi, “Aortic Aneurysm in Behcet’s Disease”, Jordan Medical Journal (Vol. 12 No. 2, pp. 44–48, November, 1977).
  14. N. Harbi, Y. Goussous, H. Zureikat, S. Saleh and D. Hanania, “Clinical Non-Invasive and Invasive Findings in 50 Patients with Mitral Valve Prolapse”. Non-Invasive Cardiovascular Diagnosis-Current Concepts (University Park Press, Baltimore, pp. 399–409, 1978).
  15. D. Hanania, “ A Decade of Open Heart Surgery in Jordan”, Journal of the Irish College of Physicians and Surgeons (Vol. 10 No. 4, April 1981).
  16. A. Hijazi, B. Akasheh and D. Hanania, “Aortic Rupture Following Non-Penetrating Trauma”, Jordan Medical Journal
  17. (Vol. 16 No. 2, pp. 145–154, November 1982).
  18. D. Hanania, Y. Goussous, S. Al-Jitawi, N. Abu-Aishah and H. Nesheiwat, “Cardiac Transplant First Operation in the Middle East: Case Report”, Arab Journal of Medicine (Vol. 5 No. 3, pp. 4–7, March 1986).
  19. D. Hanania, S. Al-Jitawi, B. Akasheh, N. Abu-Aisha, “Cardiac Transplantation: The Initial Jordan Experience”, Saudi Heart Bulletin (Vol. 1 No. 1, pp. 11–15, October 1989).
  20. JP Veinot, D. Elstein, D. Hanania, A. Abrahamov, S. Srivatsa, A. Zimran. "Gaucher’s disease with valve calcification: Possible role of Gaucher cells, bone matrix proteins and integrins." Canadian Journal of Cardiology (1999; 15(2): 211-216).
  21. D. Hanania and B. Akasheh, "Cardiac Surgery in Jordan, 'A Developing Country.'" In Surgery for All: Surgical Cost Consciousness in the Developing World (Ferozons Limited & MacMillan Publishers Ltd.)
  22. S. Kabbani, M. Izzat, H. Jamil, B. Akasheh, D. Hanania, and H. Raffa. "Left Ventricular Volume Reduction Surgery in the Middle East." Asian Cardiovasc Thorac Ann (2003 11: 99-101).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]