Jump to content

Դան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դան (չինարեն՝ ), չինական օպերայում առաջին պլանի կանացի ամպլուա, որը կատարում է սովորաբար տղամարդ։ Յուրաքանչյուր ամպլուա ունի իր գրիմը, հանդերձանքը, շարժման ուրույն ձևը, տարբերվում են նաև կատարման ձևերով և դերերգերի տարատեսակությամբ (որոշները ավելի բարդ են, վոկալային, մյուսները՝ խոսքային)։

1772 թվականին Ցյանլուն կայսրն արգելեց կանանց դերեր կատարել, այդ պատճառով մինչկոմունիստական Չինաստանում հազվադեպ բացառությամբ բոլոր դերերը Պեկինի օպերայում կատարում էին տղամարդիկ[1]․ ընդ որում դան-դերասանի կարիերան կարճ էր՝ սովորաբար տևում էր 5 տարի[2]։ 1850-ական թվականներից դանը դարձավ երկրորդական և քիչ հայտնի ամպլուա[1]։ 1920-ական թվականներին չորս դերասանների՝ Մեյ Լան Ֆանի, Շան Սյաոյունի, Սյուն Հուեյշենի և Չեն Յանցյուի շնորհիվ «դան» ամպլուան կրկին հայտնի դարձավ[3]․ այս դերերը հավասարազոր էին պիեսներում տղամարդկանց կատարած դերերին և կատարողական բարդությամբ[4]։ 1950-ական թվականներից դանը սովորաբար կատարում էին կանայք[4][1]։

19-րդ դարում դան դերերը կատարող դերասանները և դերասանուհիները հաճախ զբաղվում էին մարմնավաճառությամբ[5], իսկ կեսօրից հետո բեմադրում էին ռոմանտիկ բովանդակությամբ պիեսներ․ ներկայացումից հետո դանը վերադառնում էր իր սիրեկանների մոտ։ Երեկոյան ներկայացումները հիմնականում պատմական դրամաներ էին՝ շեն ամպլուայի առաջատար տղամարդ դերասաններով[1]։ Ընդ որում երիտասարդ դերասանների սիրային հարաբերությունները հայտնի և ազդեցիկ մարդկանց հետ հասարակության կողմից դիտվում էր որպես հոգատարություն առաջինների նկատմամբ, այնքան ուժեղ, որ հաղթահարում է դասակարգային տարբերությունները[1][5]։ Երևան եկավ նույնիսկ «սյանգուն» դերասան-մարմնավաճառի միջին դերը (չինարեն՝ 相公)[5]:

Դանը կատարում էին կատարյալ կանայք՝ երիտասարդ, սիրունատես, համեստ, փոքր ոտքերով (սակայն տղամարդիկ ոտքերը չէին երիզակապում, միայն փոքրիկ մաշիկներ էին հագնում ոտքերի մատերին՝ այդպիսով բարձրացնելով կրունկը)․ նրանց նկարագրում էին էրոտիկ, իգականացված երանգով[2]։

Ցինի
Ուդան նյույինկաոյում և ցիսին էչժիում Մու Գույին
Հուադան

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանը բաժանվում է 4 հիմնական ենթատեսակների[6]՝

«Ծեր կին»[7] չինարեն՝ 老旦, լաոդան, բառացի՝ «ծեր դան»)՝ տխուր ծեր կին, քայլում է կռացած՝ հենվելով ձեռնափայտին։ Լաոդանը 4 ամպլուաներից միակն է, որը չի պահանջում պարտադիր դիմահարդարում և բարդ վարսահարդարում․ «ծեր կանանց» ճերմակ մազերը պարզ հավաքում են։ «Ծեր կանայք» սովորաբար հագնում են ձիթագույն կամ շագանակագույն (ամուսնու հանդերձանքի երանգին համապատասխան) նյույպեյ (չինարեն՝ 女帔)՝ ոսկե կամ այլ մետաղի գույնի ասեղնագործությամբ կամ էլ նյույսյուեցզի (չինարեն՝ 女褶子)՝ նույն երանգի, սակայն առանց ասեղնագործության[8]։ Դերը կատարող դերասանի գլխավոր տաղանդը պետք է լինի երգելու վարպետությունը (սեփական, չփոխված ձայնով)[4] և բառերը[6]։ Լաոդանի դերերգերի մեղեդիները ավելի մոտ են տղամարդու, քան կանացի դերերգերին և այս դեպքում ավելի քիչ են երգում, քան տվյալ ամպլուայի մյուս տարատեսակներում[6]։

Մնացած դաները գրիմ են անում, որը նման է առաջին պլանի շեն տղամարդու կերպարների գրիմին՝ բացառություն է բերանը (կարմիր ներկով «նկարում են» փոքրիկ կարմիր բերան) և աչքերի ու այտերի շրջանում մուգ վարդագույն ստվերաներկը[6]։ Ընդ որում բոլոր երիտասարդ դաները շատ բարդ են, որի պատճառով այս ամպլուայի յուրաքանչյուր դերասան իր սեփական վարսահարդարն ունի[4]։

«Օրիորդ» (չինարեն՝ 青衣)՝ համեստ աղջկա կամ պարկեշտ ամուսնացած կնոջ դերը։ Այս ամպլուան ֆալցետով կատարվող[4] բավականին շատ վոկալային դերերգեր ունի[7]։ Իրականում չամուսնացած ցինյիները նյույպի են հագնում և պաստելային երանգի կիսաշրջազգեստներ՝ վարդագույն, երկնագույն, կանաչ, վառ ասեղնագործությամբ․ ամուսնանալով՝ նրանք ավելի մուգ գույներ են հագնում[8][8]։ Աղքատ ցինյիները սև են հագնում կամ մուգ կապույտ նյուսյուեցզի։ Չինաստանում կապույտ և մուգ հագուստ կրում էին միայն ծառաները[9]։ Այս ամպլուայի դերասանների թևքերը շատ հաճախ երկար են[6]։

«Պչրուհի», «աղախին», «կուրտիզանուհի» (չինարեն՝ 花旦), չունենալով զգալի քանակի մեներգեր, մասնակցում է երկխոսությունների և կատարում ռեչիտատիվներ։ Այսպիսի դերերի մեկ այլ հիմնական տարրը միմիկան է և ժեստերը[10]։ Տվյալ դերը մեծ հանրաճանաչություն ստացավ բարեփոխումների շնորհիվ, որոնք տեղի ունեցան 20-րդ դարի սկզբին դերասաններ Վան Յաոցինի և Մեյ ԼանՖանի կողմից[11]։ Հուադանները հաճախ հագնում են վերարկու կիսաշրջազգեստի հետ կամ վերարկու տաբատով[8][6]։ Հուադանի դերերը կարող են լինել կատակերգական, ներառյալ՝ բոլորին հայտնի դասական բանաստեղծությունների ոչ ճշգրիտ քաղվածումը[6]։

Հուաշան, հուադանի տարատեսակ, որը ստեղծվել է 20-րդ դարի առաջին կեսին մի քանի դերասանների կողմից՝ ներառյալ Մեյ ԼանՖանը։ Սա անցողիկ ամպլուա է, որն օգտագործում է բոլոր 3 «երիտասարդ» դաների հնարքները՝ երգեցողություն, մնջախաղ և ռազմական արվեստ[6]։

«Մարտիկ», իր հերթին բաժանվում է «ուդան»-ի (չինարեն՝ 武旦), որի հանդերձանքը կարճ է և դերը կենտրոնացած է ակրոբատիկ համարների վրա և «դաոմադան»-ի (չինարեն՝ 刀馬旦)` հեծելուհի-նիզակակիր ավելի երկար հանդերձանքով[11][12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Goldstein, 2007
  2. 2,0 2,1 Goldman, 2013
  3. Sui, 2003
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Xu, 2012
  5. 5,0 5,1 5,2 Wu, 2004
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Wichmann, 1991
  7. 7,0 7,1 Образцов, 1957
  8. 8,0 8,1 8,2 8,3 Bonds, 2008
  9. Сорокин, 301
  10. Lovrick, 2011
  11. 11,0 11,1 Серова, 1970
  12. «Beijing Opera». «Daomadan is good at using pikes and spears, and at riding horses. Wudan always wears short robes and the role emphasizes acrobatics.»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]