Ասերգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռեչիտատիվից)

Ասերգություն (իտալ.՝ recitativo՝ ռեչիտատիվ), վոկալ երաժշտության տարատեսակ, որը վերարտադրում է խոսքի ինտոնացիան և ռիթմը։

XVII-XVIII դարերում իտալական օպերայում մշակվել է չոր ասերգություն՝ կատարում երգեցողական ձայնով կլավեսինի առանձին ակորդների նվագակցությամբ և նվագակցվող ասերգություն, որը, լինելով առավել մեղեդային, իր տեղն ուներ երգերի, օրատորիաների, կանտանտների մեջ։ Հին հունական ողբերգության խորոսի տեքստերը հնչել են ասերգությամբ։

Հայկական դրամատիկական թատրոնում այս ձևը կիրառվել է Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» բեմադրության մեջ, որը բեմադրվել է Լենինականի թատրոնում 1946 թվականին բեմանկարիչ Վարդան Աճեմյանի ղեկավարությամբ։ «Արա Գեղեցիկ» ներկայացման ողբերգության տեքստի որոշ հատվածներ արտասանվել են խմբային ասերգությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Հախվերդյան, Թատերագիտական բառարան (Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտ) (խմբ. Ռ․ Զարյան), Երևան, «Հայաստան» (ИБ 4742), 1986, էջ 18 — 208 էջ. — 5000 հատ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 556