Գրչատուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրչատուփ, ոչ մեծ տուփ կամ արկղ, նախատեսված տարբեր գրասենյակային պարագաների պահպանման համար, հիմնականում մատիտների և գրիչների, ինչպես նաև ռետինների, քանոնների և այլն։ Հիմնականում օգտագործում են դպրոցականները և ուսանողները։ Գրչատուփը կարող է ունենալ տարբեր ձևեր և կարող է պատրաստված լինել զանազան նյութերից, ներառյալ պլաստիկից, կաշվից, մետաղից և փայտից[1]։

Գրչատուփ

Առաջին գրչատուփերը, ինչպես ենթադրվում է, ի հայտ են եկել 19-րդ դարի սկզբին, ունեին գլանաձև կամ գնդաձև տեսք և պատրաստվում էին արծաթից[2]։ Ընդ որում, այս աքսեսուարներից մի քանիսը, որոնք արտադրվել էին 1860-ական և 1870-ական թվականներին զարդարված էին հասպերով և պլատինով[3], կամ նույնիսկ ամբողջովին պատրաստված էին թանկարժեք նյութերից, այնպիսին ինչպիսին փղոսկրն է։ Գրչատուփի առաջին արտոնագիրը ստացել է Վերոնա Պերալ Ամոտը՝ 1946 թվականին, Միացյալ Նահանգներում[4], որի համար հայտ էր ներկայացրել երկու տարի առաջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «10 types of pencil cases» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  2. 2,0 2,1 «History of the Pencil Case» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
  3. Hans Nadelhoffer (18 de octubre de 2007). Cartier. Chronicle Books. էջ 201. ISBN 978-0-8118-6099-4.
  4. Official Gazette of the United States Patent Office (անգլերեն). 1946.