Գրչատուփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գրչատուփ, ոչ մեծ տուփ կամ արկղ, նախատեսված տարբեր գրասենյակային պարագաների պահպանման համար, հիմնականում մատիտների և գրիչների, ինչպես նաև ռետինների, քանոնների և այլն: Հիմնականում օգտագործում են դպրոցականները և ուսանողները: Գրչատուփը կարող է ունենալ տարբեր ձևեր և կարող է պատրաստված լինել զանազան նյութերից, ներառյալ պլաստիկից, կաշվից, մետաղից և փայտից[1]:

Գրչատուփ

Առաջին գրչատուփերը, ինչպես ենթադրվում է, ի հայտ են եկել 19-րդ դարի սկզբին, ունեին գլանաձև կամ գնդաձև տեսք և պատրաստվում էին արծաթից[2]: Ընդ որում, այս աքսեսուարներից մի քանիսը, որոնք արտադրվել էին 1860-ական և 1870-ական թվականներին զարդարված էին հասպերով և պլատինով[3], կամ նույնիսկ ամբողջովին պատրաստված էին թանկարժեք նյութերից, այնպիսին ինչպիսին փղոսկրն է: Գրչատուփի առաջին արտոնագիրը ստացել է Վերոնա Պերալ Ամոտը՝ 1946 թվականին, Միացյալ Նահանգներում [4], որի համար հայտ էր ներկայացրել երկու տարի առաջ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «10 types of pencil cases» (անգլերեն)։ Վերցված է 2019-07-09 
  2. 2,0 2,1 «History of the Pencil Case» (անգլերեն)։ Վերցված է 2019-07-09 
  3. Hans Nadelhoffer (18 de octubre de 2007)։ Cartier։ Chronicle Books։ էջ 201։ ISBN 978-0-8118-6099-4 
  4. Official Gazette of the United States Patent Office (անգլերեն)։ 1946