Գրիգորի Պոնոմարենկոյի հուշարձան
Գրիգորի Պոնոմարենկոյի հուշարձան | |
---|---|
Գրիգորի Պոնոմարենկոյի հուշարձանը ֆիլհարմոնիայի շենքի առջև | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Կրասնոդար |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ponomarenko Monument in Krasnodar Վիքիպահեստում |
Արտաքին պատկերներ | |
---|---|
Գրիգորի Պոնոմարենկոյի հուշարձան |
Գրիգորի Պոնոմարենկոյի հուշարձան (ռուս.՝ Памятник Григорию Пономаренко), հուշարձան Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում, որը նվիրված է կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1990) Գրիգորի Ֆեոդորովիչ Պոնոմարենկոյին։
Հուշարձանը գտնվում է ք. Կրասնոդար, Կրասնայա փողոց, 55 հասցեով[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմպոզիտոր Գրիգորի Ֆեոդորովիչ Պոնոմարենկոն (1921-1996) 1972 թվականից ապրել է Կրասնոդար քաղաքի Կրասնայա փողոց, տուն 204, բն. 80. հասցեում։ Կոմպոզիտորը գրել է հինգ օպերետ, «Գիշերային հսկում» հոգևոր երաժշտությունը, համերգներ բայանի և նվագախմբի համար, բազմաթիվ երգեր («Օրենբուրգյան փետուրե գլխաշոր», «Ուռենին», «Չեմ զղջում, չեմ կանչում, չեմ լալիս») և այլն[1]. ընդամենը մոտ 970 ստեղծագործություն։
1996 թվականի հունվարի 7-ին Գրիգորի Ֆեոդորովիչը զոհվել է ավտովթարից[1]։ Թաղված է Կրասնոդարի Սլավոնական գերեզմանատանը։
Կրասնոդարում որոշվել է տեղադրել կոմպոզիտորի հուշարձանը։ Հայտարարվել է բաց մրցույթ, որին մասնակցել է 12 ստեղծագործական կոլեկտիվ[2]։ Հաղթող են դարձել կրասնոդարցի վարպետներ քանդակագործ Օլգա Յակովլևան և ճարտարապետ Յուրի Սուբոտինը[1]։
Հուշարձանը գիպսից քանդակվել է մոտ երկու տարի, իսկ հաստատումից հետո ձուլվել է բրոնզից Մինսկում։
2002 թվականի սեպտեմբերի 14-ին Կրասնայա փողոցի պուրակում, որտեղ ապրել է կոմպոզիտորը, տեղի է ունեցել հուշարձանի բացումը։ Բացմանը ներկա են եղել Պոնոմարենկոյի ընկերները, հարազատներն ու ստեղծագործության երկրպագուները։ Հուշարձանը բացել են նրա երգերի կատարող երգչուհի Լյուդմիլա Զիկինան և կոմպոզիտորի կինը՝ Վերոնիկա Ժուրավլյովան։
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանը պատկերում է քարի վրա կոստյումով նստած կոմպոզիտոր Գրիգորի Ֆեոդորովիչ Պոնոմարենկոյին։ Քարի վրա արված է հետևյալ գրությունը. «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Պոնոմարենկո Գրիգորի Ֆեոդորովիչ»։
Նրա կողքին բայան է, որի վրա կոմպոզիտորը դրել է իր ձախ ձեռքը[1]։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Օլգա Յակովլևան և ճարտարապետ Յուրի Սուբոտինը[1]։
2005 թվականին քաղաքի օրվա առթիվ Պոնոմարենկոյի հուշարձանը տեղափոխվել է Կրասնոդարի Գրիգորի Պոնոմարենկոյի անվան ֆիլհարմոնիայի մուտքի մոտ[2]։ Հուշարձանը գտնվում է փողոցի հետիոտնային մասում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Памятник Г.Ф.Пономаренко».(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 «Памятник Григорию Пономаренко в Краснодаре». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 28-ին.