Գրիգորի Բերդենիկով
Արտաքին տեսք
Գրիգորի Բերդենիկով | |
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
---|---|
Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Գրիգորի Բերդենիկով (ռուս.՝ Григо́рий Вита́льевич Берде́нников, դեկտեմբերի 24, 1950, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի հունիսի 5)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1973 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։
1973 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։
- 1973-1978 թվականներին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության ռեֆերենտ, իսկ հետո ատտաշե։
- 1978-1981 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների բաժնի ատտաշե, երրորդ քարտուղար։
- 1981-1986 թվականներին՝ Ժնևում ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների գրասենյակի ԽՍՀՄ մշտական ներկայացուցչության երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար։
- 1986-1992 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության սպառազինությունների սահմանափակման և զինաթափման խնդիրների վարչության պետի խորհրդական, իսկ հետո՝ տեղակալ։
- 1992-1993 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[2][3]։
- 1993-1998 թվականներին՝ Ժնևում զինաթափման խորհրդաժողովի ժամանակ Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[4][5]։
- 1998-2001 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
- 1999-2001 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ[6][7]։
- 2001 թվականի ապրիլի 7-ից մինչև 2007 թվականի հունվարի 9-ը Վիեննայում եղել է միջազգային կազմակերպությունների Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ[8][9]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի մեկ դուստր։
Դիվանագիտական աստիճան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտակարգ և լիազոր դեսպան (1992 թվականի հունիսի 5)[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Указ Президента Российской Федерации от 05.06.1992 г. № 570 «О присвоении Берденникову Г. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 27.03.1992 г. № 134-рп «О заместителе Министра иностранных дел Российской Федерации»
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 16.09.1993 г. № 640-рп «Об освобождении Берденникова Г. В. от должности заместителя Министра иностранных дел Российской Федерации»
- ↑ []
- ↑ Указ Президента Российской Федерации от 03.02.1998 г. № 133 «Об освобождении Берденникова Г. В. от обязанностей Постоянного представителя Российской Федерации при Конференции по разоружению в Женеве (Швейцарская Конфедерация)»
- ↑ Указ Президента Российской Федерации от 18.10.1999 г. № 1392 «О заместителе Министра иностранных дел Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 02.04.2001 г. № 383 «О Берденникове Г. В.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.04.2001 г. № 410 «О назначении Берденникова Г. В. Постоянным представителем Российской Федерации при международных организациях в Вене, Австрийская Республика»
- ↑ Указ Президента Российской Федерации от 09.01.2007 г. № 13 «О Берденникове Г. В.»