Գրաֆիկական պլանշետ
Գրաֆիկական պլանշետը (հայտնի նաև դիջիթայզեր, նկարչական թաբլեթ, թվային նկարչական թաբլեթ կամ թվային արտտախտակ), համակարգչային հավելյալ աքսեսուար է, որն օգտագործում են պատկերներ նկարելու անիմացիոն և գրաֆիկական պատկերներ ստանալու համար։ Այն բաղկացած է հատուկ գրչից և հարթ, զգայուն էկրանից։ Այն կարող են օգտագործել, որպես համակարգչային տվյալների մուտքագրման և ձեռագիր ստորագրությունների համար։ Այն միակ հարմար միջոցն է թվայնացման համար։
Սարքը բաղկացած է հարթ մակերևույթից, որի օգնությամբ այն օգտագործողն ավելի հեշտ է նկարում։ Տվյալ պատկերը ցուցադրված է համակարգչի մոնիտորին։ Սակայն այժմ կան որոշ թաբլեթներն, որոնք ունեն LCD էկրաններ և հարմար են պրակտիկ օգտագործման համար։ Որոշ թաբլեթներ էլ փոխարինում են համակարգչային մկնիկներին, որպես հետևող սարք համակարգչի աշխատանքային սեղանի համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թելոթոգրաֆն աշխարհում առաջին էլեկտրոնային ձեռագիր սարքն էր, որը հայտանգործել է Էլիշա Գրեյը 1888 թվականին[1]։ Էլիշա Գրեյը լավագույնս հայտնի է, որպես Ալեքսանդր Գրեյբ Բելին ժամանակակից հեռախոսի գյուտարար։ Առաջին էլոկտրոնային և գրաֆիկական պլանշետը, որը դիզայնով նման է ժամանակակից թաբլեթներին ստեղծվել է 1957 թվականին, որը կոչվում է Սթայլաթոր[2]։ Ամենա հայտնի թաբլեթը դա RAND-ն է[3]։ Այն հաճախ շփոթում են և անվանում առաջին թվայնացված թաբլեթ։ Այն հայտնի է նաև իր՝ Գրաֆաքոն[4] անվանմամբ, որն առաջացել է անգլերեն գրաֆիկա և կոնվերտոր բառերից։ Այն վաճառքի է 1964 թվականին։
1981 թվականին երաժիշտ Թոդ Ռունդգենը ստեղծեց անհատական համակարգիչների համար առաջին գունավոր գրաֆիկական թբալեթը, որը լիցենզավորված էր Apple ընկերության կողմից։
Համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից պլանշետների աշխատանքային հիմնական դետալներից է լարային ցանցը։ Աշխատանքային և տեխնոլոգիական սկզբունքների համաձայն կան տարբեր տեսակի թաբլեթներ։ Էլեկտրոմագնիսական գրիչը արտանետում է էլեկտրոմագնիսական ալիքներ, իսկ այս դեպքում ցանցը ծառայում է որպես ընդունիչ։
Wacom ընկերությունը ստեղծել է մի տեխնոլոգիա, որը հիմնված է էլետրոմագնիտ ռեզոնանսի հիման վրա։ Երբ ցանցը ստանում է ազդանշաններ։ Միևնույն ժամանակ, ցանցի կողմից թողարկված ազդանշանները օգտագործվում են գրիչի համար, որն էլ իր հերթին ուղարկում է արձագանքման ազդանշաններ։
Գոյություն ունեն պլանշետներ, որի գրչի մեխանիզմն ունի հատուկ հպման տեխնոլոգիա։ Ժամանակակից պլանշետների մակերեսը կարող է ֆիքսել գրչի առկայությունը նույնիսկ նրան չհպվելու դեպքում։
Ինչպես նաև պլանշետի հավաքածուի մեջ գրչի հետ կա հատուկ մկնիկ, որը տարբերվում է հասարակ համակարգչային մկնիկից և ունի նույն աշխատանքային տեխնիկան ինչ պլանծետի գրիչը։ Այդպիսի մկնիկները կարող է աշխատել միայն պլանծետին կցված։ Միայն այն պատճառով, որ պլանշետի տեխնիկական հնարավորություններն ավելի բարձր են քան սովորական համակարգչինը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gray, Elisha (1888 թ․ հուլիսի 31), Telautograph, United States Patent 386,815
- ↑ Dimond, Tom (1957 թ․ դեկտեմբերի 1), Devices for reading handwritten characters, Proceedings of Eastern Joint Computer Conference, էջեր 232–237, Վերցված է 2008 թ․ օգոստոսի 23-ին
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ Engelbart, Douglas C. (1967 թ․ մարտ), Display-Selection Techniques for Text Manipulation, IEEE Transactions on Human Factors in Electronics, էջեր 5–15, Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Photoshop Power Tab Vs Paupers Paint Pad - A Comparison Between A Graphic Tablet And A Touch Pad Արխիվացված 2012-02-09 Wayback Machine
- Drawing Tablet difference from a Graphic Tablet
- Annotated bibliography of references to handwriting recognition and pen computing
- Notes on the History of Pen-Based Computing (YouTube)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաֆիկական պլանշետ» հոդվածին։ |
|