Գովազդային գործակալություն
Արտաքին տեսք
Գովազդային գործակալություն, միջնորդային կազմակերպություն, որն իր պատվիրատուներին մատուցում է լրիվ կամ սահմանափակ ծավալով ծառայություն՝ ինչ-որ բանի գովազդի պլանավորման, կազմակերպման և իրականացման համար, ինչպես նաև գովազդի տեղավորումը մամուլում, հեռուստատեսությունում և ռադիոյում։ Գովազդային գործակալությունները գոյատևում են հաղորդակցության զանգվածային միջոցների սեփականատերերից ստացվող միջնորդական վարձատրության միջոցների և պատվիրատուներից, գովազդատուներից ստացվող հոնորարի հաշվին։ Գովազդային գործակալությունները բաժանվում են 2 մեծ խմբի՝ ստեղծագործական գործակալություններ (ստեղծում են գովազդ) և լրատվական գործակալություններ (ցուցադրում են գովազդ)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ