Jump to content

Գողություն Գարդ Մյոբլից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գողություն Գարդ Մյոբլից, թանկարժեք իրերի գողություն թագավորական գանձարանից, որը տեղի է ունեցել 1792 թվականի սեպտեմբերի 10-16-ը։ Այն փոքր դեր չի կատարել Ֆրանսիական հեղափոխության ժամանակ։

Գարդ Մյոբլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարդ Մյոբլ (ֆր.՝ Garde-meuble` կահույքի պահեստ) նույնական քարե շենքերից մեկը, որոնք բաժանված են Թագավորական փողոցով, տեղակայված փարիզյան Կոնկորդի հրապարակում (մինչև հեղղափոխությունը` Լյուդովիկոս 15-րդ հրապարակ, այնուհետև Հեղափոխության հրապարակ)։ Կառուցվել է 1758 թվականին՝ ճարտարապետ Լուի Ֆրանսուա Տրուարի կողմից Լյուդովիկոս 15-րդի հրամանով։ Օգտագործվում էր թագավորական ունեցվածքի պահպանման համար. զարդերի, միապետերի ասպազենքի, գոբելոնների, կահավորության իրերի, այդ թվում` կահույքի, որտեղից էլ ստացել է իր անվանումը։ 1791 թվականին Գարդ Մյոբլ է տեղափոխվել ֆրանսիական պետության գանձարանը։

Գանձերի գողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1792 թվականի սեպտեմբերի 16-17-ին (փարիզյան բանտերում կոտորածից երկու շաբաթ անց) Ազգային գվարդիայի պահակակետը Կամյուի գլխավորությամբ Գարդ Մյոբլի կողքով անցնելիս նկատեց, որ շենքի երկրորդ հարկից մարդկանց մի խումբ ինչ-որ իրեր է թափում, իսկ երկրորդ խումբը այն հավաքում է։ Քանի որ պարեկը սակավաթիվ էր, Կամյուն չհամարձակվեց ինքնուրույն ձերբակալել կասկածելի անձանց, այլ նետվեց դեպի շենքի գլխավոր մուտքը և սկսեց արթնացնել պահակներին։ Երբ, վերջապես Կամյուի գվարդիականները և Գարդ Մյոբլի պահակները մտան այն տարածքը, որտեղ պահվում էր գանձերը, հանցագորձները արդեն փախել էին, թողնելով կոտրած պահարաններ և ապակիներ։

Անցկացված հետաքննությունը ցույց տվեց, որ 26 միլիոն լիվր արժողությամբ արձանագրված գանձերից մնացել է 600 հազարի արժեքավոր իրեր[1]։

Այլ իրերից գողացվել են` 82 արևելյան ռուբին, ադամանդներ, «Ռեգենտ», «Սանսի», «Պորտուգալիայի հայելի», «Դե Գիզ»։ Պատահականության շնորհիվ հանցագործները չեն նկատել «Լյուդովիկոս 14-րդի շափյուղան» (138,50 կարատ)։ Մի քանի քարեր ավելի ուշ հայտնաբերել են գետի ափին, որտեղ գողերը կիսում էին ավարը։ Որոշ քարեր հետ էին վերադարձրել դրանք գնած անձիք։ Սակայն գանձերի մեծ մասը ընդմիշտ կորել են[1]։

Պաշտոնական տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ոստիկանական հետաքննության` հանցագործությունը կրում էր քրեական բնույթ, կողոպուտը կատարել էր պրոֆեսիոնալ գողերի խումբ։

Կողոպուտի պլանը կազմել էր գող-կրկնահանցագործ Պոլ Միետը, ում մի քանի օր պահել են հենց Գարդ Մյոբլում։ Ազատություն ստանալուց հետո նա իր ծրագրի մասին կիսվում է Ռուան Կադե Գիյոյի հետ։ Միասին նրանք հանցախումբ են հավաքում։ Ընդ որում որոշ անդամներ գտնվում էին բանտարկության մեջ Լա Ֆորսում, որտեղից դուրս էին եկել գոություն կատարելու և կրկին հետ վերադարձել[1]։

Սեպտեմբերի 11-ի գիշերը Պոլ Միետը մի քանի համախողների հետ մուտք է գործել պահեստարան, երկրորդ հարկի պատուհաններից մեկի ապակու վրա անց բացելով։ Հանցագործները անցնում էին սենյակներով, փնտրելով առավել թանկարժեք իրեր։ Ընդ որում նրանք պատճենել են կնիքները և պահակները չեն նկատել կոտրած կողպեքը։ Կողոպտիչները մի քանի գիշեր շարունակ այցելում էին Գարդ Մյոբլ, մինչև նրանց սեպտեմբերի 17-ի գիշերը չվախեցրեց ազգային գվարդիայի պարեկը[1]։

Ավելի ուշ հանցավոր խմբավորման որոշ անդամներ ձեռբակալվեցին։ Առաջնորդը և նրա չորս համախող մահապատժի են ենթարկվել 1797 թվականին[1]։

Այլընտրական տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործությունից անմիջապես հետո ի հայտ եկան վարկածներ, որ գանձերի գողության հետևում կանգնած են այդ ժամանակների ազդեցիկ քաղաքական գործիչներ։ Ժիրոնդիստները կողոպուտի մեջ մեղադրել են մոնտանյորների, հատկապես` Դանթոնին։ Մոնոն Ռոլանը մահապատժից առաջ գիած իր հուշագրություննրում գրում է, որ. «Այդպիսի համարձակ նախաձեռնությունը կարող է միայն հանդուգն Դանթոնի ձեռքի գործը լինել»[1]։

Մոնտանյարները իրենց հերթին մեղադրում էին ժիրոնդիստներին, բայց նրանց միակ փաստարկը այն էր, որ ժիրոնդիստներից մեկը` Ռոլան դե Լա Պլատիերը, ներքին գործերի նախարար էր, և պատասխանատու էր Գարդ Մյոբլի պաշտպանության համար[1]։

Դանտոնի դեպ մեղադրանքները հիմնավորվծ էին։ 1792 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը, նրա հսկողության տակ էին գտնվում, բանտարկության բոլոր հաստատությունները, այդ թվում Լա Ֆորս բանտը, որտեղի հեշտությամբ դուրս էին եկել Պոլյա Մետայի ավազակախմբի անդամները[1]։

Գոյություն ունի վարկած, որ արժեքավոր իրերի կողոպուտը օգտագործվել էր Փարիզ ուղևորվող պրուսական բանակի ղեկավարության կաշառման համար[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вуайо Патрик Бриллианты и драгоценные камни — М.: ООО «Издательство АСТ», ООО «Издательство Астрель», 2001 — с.46-47. ISBN 5-17-008090-0, ISBN 5-271-02511-X
  • Молчанов Н. Н. Монтаньяры — М.: Молодая гвардия, 1989.- с.296-299. ISBN 5-235-00684-4
  • Москвин А. Г. Драгоценности мира — М.: ООО «Издательство АСТ», ООО «Издательство Астрель», ЗАО НПП «Ермак», 2003 — с.153-155. ISBN 5-17-019947-3, ISBN 5-271-07358-0, ISBN 5-9577-0483-0
  • Черняк Е. Б. Времен минувших заговоры. — М.: Международные отношения, 1994. — с. 251. ISBN 5-7133-0625-9