Գնդակը վախենում է քաջից
Գնդակը վախենում է քաջից ռուս.՝ Смелого пуля боится | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1970 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Օլեգ Նիկոլաևսկի |
Դերակատարներ | Դանիլ Նետրեբին |
Երաժշտություն | Եվգենի Ստիխին |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
«Գնդակը վախենում է քաջից»[1] (ռուս.՝ «Смелого пуля боится», այլ անվանում՝ «Միշկան ընդունում է մարտը» (ռուս.՝ «Мишка принимает бой»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլեգ Նիկոլաևսկին 1970 թվականին Սվերդլովսկի կինոստուդիայում[2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականի հունիսի 22։ Սովորական առավոտ է պիոներական ճամբարում, որը տեղակայված է ԽՍՀՄ սահմանի մոտ։ Երեխաները լողում են գետում, հանկարծ տեսնում են դեսանտը և հիացմունքով նայում... Նրանք դեռ չգիտեն, որ դրանք գերմանացիներ են, որոնք շուտով գերի կվերցնեն նրանց և կնախապատրաստեն Գերմանիա ուղարկելու համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Շերգին – Միշկա Սկվորցով
- Սաշա Դովգուլ – Կոստյա Մալիշև
- Իրինա Ռոդիոնովա – Կատյա Կորոբովա
- Միխայիլ Չիգարև – Վասիլի Կորոլյով, կրտսեր լեյտենանտ
- Վիտալի Բելյակով – «կարմիրբանակային»
- Իգոր Վարպա – Հանս Շտիմմե, մայոր
- Վլադիմիր Դովեյկո – Ռուդոլֆ Շտարկե, դաստիարակ
- Ադոլֆ Իլլին – պոլիցայ
- Սվետլանա Դիդորենկո – Մարինկա
- Դանիել Նետրեբին – Ֆեոդոր Կորոբով
- Յուրի Մելնիցկի – ջրկիր
- Նիկոլայ Պիշվանով – պապ
- Օլեգ Նիկոլաևսկի – Մատվեյ Ստեպանովիչ, պիոներական ճամբարի տնօրեն
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի անվանում դարձել է 1941 թվականին գրված «Համարձակների երգի» (ռուս.՝ «Песня смелых») տողը։ Երգի տեքստի հեղինակը բանաստեղծ Ալեքսեյ Սուրկովն է, կոմպոզիտորը՝ Վիկտոր Բելին։
Ֆիլմը նկարահանվել է «Տղան և տանկը» (ռուս.՝ «Мальчик и танк») վիպակի հիման վրա, որի հեղինակն է Իոսիֆ Դիկը։ Վիպակում նկարագրված բոլոր իրադարձությունները ներառվել են ֆիլմում, բացառությամբ մի քանի դրվագների։ Օրինակ, վիպակում Մարինային գերությունից ազատելիս հորեղբայր Վասյան աղջկա հետ միասին գերի է ընկնում, և նրանց գերությունից ազատում է Միշկան, որը գալիս է տանկով։ Ֆիլմում չի ցուցադրվում նաև, որ պոլիցայները բանդերականներ են։
Ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի Չերկասի շրջանի Դախնովկա գյուղի մոտ գտնվող «Չայկա» պիոներական ճամբարում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գնդակը վախենում է քաջից» ֆիլմը Յութուբ կայքում
- ↑ «Գնդակը վախենում է քաջից» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Գնդակը վախենում է քաջից» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|