Գնդակը վախենում է քաջից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդակը վախենում է քաջից
ռուս.՝ Смелого пуля боится
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորՕլեգ Նիկոլաևսկի
ԴերակատարներԴանիլ Նետրեբին
ԵրաժշտությունԵվգենի Ստիխին
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն

«Գնդակը վախենում է քաջից»[1] (ռուս.՝ «Смелого пуля боится», այլ անվանում՝ «Միշկան ընդունում է մարտը» (ռուս.՝ «Мишка принимает бой»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Օլեգ Նիկոլաևսկին 1970 թվականին Սվերդլովսկի կինոստուդիայում[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի հունիսի 22։ Սովորական առավոտ է պիոներական ճամբարում, որը տեղակայված է ԽՍՀՄ սահմանի մոտ։ Երեխաները լողում են գետում, հանկարծ տեսնում են դեսանտը և հիացմունքով նայում... Նրանք դեռ չգիտեն, որ դրանք գերմանացիներ են, որոնք շուտով գերի կվերցնեն նրանց և կնախապատրաստեն Գերմանիա ուղարկելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուրի Շերգին – Միշկա Սկվորցով
  • Սաշա Դովգուլ – Կոստյա Մալիշև
  • Իրինա Ռոդիոնովա – Կատյա Կորոբովա
  • Միխայիլ Չիգարև – Վասիլի Կորոլյով, կրտսեր լեյտենանտ
  • Վիտալի Բելյակով – «կարմիրբանակային»
  • Իգոր Վարպա – Հանս Շտիմմե, մայոր
  • Վլադիմիր Դովեյկո – Ռուդոլֆ Շտարկե, դաստիարակ
  • Ադոլֆ Իլլին – պոլիցայ
  • Սվետլանա Դիդորենկո – Մարինկա
  • Դանիել Նետրեբին – Ֆեոդոր Կորոբով
  • Յուրի Մելնիցկի – ջրկիր
  • Նիկոլայ Պիշվանով – պապ
  • Օլեգ Նիկոլաևսկի – Մատվեյ Ստեպանովիչ, պիոներական ճամբարի տնօրեն

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անվանում դարձել է 1941 թվականին գրված «Համարձակների երգի» (ռուս.՝ «Песня смелых») տողը։ Երգի տեքստի հեղինակը բանաստեղծ Ալեքսեյ Սուրկովն է, կոմպոզիտորը՝ Վիկտոր Բելին։

Ֆիլմը նկարահանվել է «Տղան և տանկը» (ռուս.՝ «Мальчик и танк») վիպակի հիման վրա, որի հեղինակն է Իոսիֆ Դիկը։ Վիպակում նկարագրված բոլոր իրադարձությունները ներառվել են ֆիլմում, բացառությամբ մի քանի դրվագների։ Օրինակ, վիպակում Մարինային գերությունից ազատելիս հորեղբայր Վասյան աղջկա հետ միասին գերի է ընկնում, և նրանց գերությունից ազատում է Միշկան, որը գալիս է տանկով։ Ֆիլմում չի ցուցադրվում նաև, որ պոլիցայները բանդերականներ են։

Ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի Չերկասի շրջանի Դախնովկա գյուղի մոտ գտնվող «Չայկա» պիոներական ճամբարում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]