Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Գյումրու տեխնոլոգիական կենտրոն | |
---|---|
Հիմնադրված | 2014 |
Տեղագրություն | Հայաստան, Գյումրի |
Կայք | գտկ.հայ |
Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Գյումրիի տեխնոպարկ, տեղեկատվական տեխնոլոգիայի զարգացման տեխնոլոգիական կենտրոն Գյումրիում։ Բացվել է 2014 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի քաղաքի բարգավաճմանը՝ այն վերածելով տեղեկատվական տեխնոլոգիայի ենթակառուցվածքներով առաջադեմ տեխնոլոգիական գոտու[1]։ Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական և գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առևտրայնացմանը, նոր տեխնոլոգիական ընկերությունների ձևավորմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից[2]։ Կենտրոնի առաքելությունն է Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոն[3]։
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնն ունի շուրջ 6500 մ2 ընդհանուր մակերես։ Համալիրը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի ձեռնարկությունների համար նախատեսված գրասենյակային տարածքներ, ուսուցման և գիտահետազոտական լաբորատորիաներ և գործում է որպես ինկուբացիոն կենտրոն՝ ինչպես արդեն գոյություն ունեցող, այնպես էլ ՏՏ ոլորտի սկսնակ ձեռնարկությունների համար։
Կենտրոնի առաքելությունը․
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնի առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ որը հնարավորություն կտա ստեղծել այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը։
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը աշխատում է 3 հիմնական ուղություններով՝ գործարարության խթանում, կրթական ծրագրերի իրականացում և միջոցառումների իրականացում։
Գործարարության խթանում.
Կենտրոնն աջակցություն է տրամադրում տարածաշրջանում գործող և սկսնակ ձեռնարկություններին՝ մասնավորապես առաջարկվում են հետևյալ ծառայությունները.
1)Տարածաշրջանում գործող ձեռնարկությունների հնարավորությունների, կարիքների և խնդիրների բացահայտում, խորհրդատվության տրամադրում (բիզնես, կառավարչական, շուկայագիտական, տեխնոլոգիական և այլն)։
2)Միջազգային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներգրավում ԳՏԿ և դրանց գործունեության խթանում։
3) Բիզնես գաղափարի մրցույթների անցկացում։
Կրթական ծրագրերի իրականացում.
ԳՏԿ-ում կարևորագույն բաղադրիչներից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի իրականացումը, այդ թվում իրականացվում են՝
- Համագործակցություն տեղական և միջազգային կրթական հաստատությունների հետ, փոխանակման ծրագրերի իրականացում, ՏՏ և այլ տեխնոլոգիական ոլորտներում ֆորումների անցկացում։
- Դասընթացների կազմակերպում ուղղված տարածաշրջանի առաջադեմ երիտասարդների կրթական հմտությունների և գիտելիքների զարգացմանը հետևյալ ոլորտներում՝ ՏՏ, ճարտարագիտություն, հեռահաղորդակցություն, մուլտիմեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ և այլն։
- Դասընթացների կազմակերպում՝ ելնելով տարածաշրջանում գործող ձեռնարկությունների խնդիրներից ու զարգացման առաջնահերթություններից։
- ԳՏԿ-ն առաջինն է, որը համագործակցելով ներառականությամբ զբաղվող կենտրոնների հետ անցկացնում է ծրագրավորման դասընթացներ, որը զարգացնում է 12-18 տարեկան դեռահասների և 12-24 տարեկան՝ հաշմանդամություն ունեցող երիտասարդների տեխնոլոգիական հմտությունները, հնարավորություն ընձեռելով նրանց մուտք գործել աշխատաշուկա։
Միջոցառումների իրականացում
ԳՏԿ-ն իրականացնում է ամսական և տարեկան միջոցառումներ և ամենանաշանակակալին «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» համաժողովը, որի նպատակն է միավորել ոլորտով հետաքրքված երիտասարդներին մարզերից, Գյումրու հաջողված փորձով կիսվել և ՏՏ ոլորտը զարգացնել նաև Հայաստանի մյուս մարզերում։
Լաբորատորիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնն ունի մուլտիմեդիայի, ճարտարագիտության (մեխանիկա, էլեկտրոնիկա և հեռահաղորդակցություն) լաբորատորիաներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Administrator. «http://www.eif.am/arm/projects/gtc/». www.eif.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Գյումրու տեխնոպարկ». www.mineconomy.am. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Գյումրիի տեխնոպարկը վերջապես բացվեց. ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)». news.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(չաշխատող հղում)