Գետային խեցգետիններ
Արտաքին տեսք
Գետային խեցգետիններ, տասնոտանի խեցգետնանմանների կարգի անողնաշարավոր կենդանիներ։ Մարմնի երկարությունը՝ 6-30 սմ։ Տարածված են ամենուրեք, բացի Աֆրիկայից։ Մեծ մասն ապրում է քաղցրահամ ջրերում։ Գիշերային կենդանիներ են․ ցերեկը թաքնվում են բներում, գիշերը դուրս են գալիս կեր որոնելու։ Սնվում են ջրային բուսականությամբ, երբեմն՝ նաև կենդանական կերով։ Կյանքի տևողությունը մինչև 25 տարի է։ Ազով-Սևծովյան ավազանում առավելապես տարածված են երկարամատ և հաստամատ խեցգետինները, որոնք օգտագործվում են որպես սնունդ՝ թարմ վիճակում կամ պահածոների ձևով։
Ընդգրկում է հետևյալ ընտանիքները՝
- Astacidae
- Cambaridae
- Parastacidae
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետային խեցգետիններ» հոդվածին։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 22)։ |