Գարեջրի դիրտ
Արտաքին տեսք
Գարեջրի դիրտ, գարեջրի արտադրության մնացորդը՝ տկուցք։ Օգտագործվում է որպես կեր։ Թարմ դիրտը պարունակում է 76,8 % ջուր, 5,8% պրոտեին, 1,7% ճարպ, 3,9% թաղանթանյութ, 10,7% անազոտ մզվածքանյութեր և 1,1% մոխիր։ 100 կգ դիրտը համարժեք է 21,2 կերային միավորի, պարունակում է 4,2 կգ մարսելի պրոտեին։ Դիրտ տալիս են հիմնականում բտվող տավարին, օրական մինչև 2,5 կգ, խոզերին՝ 5,5–6 կգ, կթվող կովերին՝ 15-20 կգ։ Երկարատև պահելու համար չորացնում և օգտագործում են խտացրած կերերի հետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |