Գառլո Հաճյան
Արտաքին տեսք
Ազգություն | հայ |
---|---|
Այլ անուններ | Գառլո բեյ |
Մասնագիտություն | դեղագործ |
Աշխատավայր | Կ. Պոլսի Հայդարփաշայի զինվորական հիվանդանոց |
Գառլո Հաճյան (Գառլո բեյ), հայ դեղագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունեցել է դեղագործական կրթություն և աշխատել է որպես դեղագործ։ Երկար տարիներ որպես դեղագործ աշխատել է Կ. Պոլսի Հայդարփաշայի զինվորական հիվանդանոցում։
1900 թվականին Կ. Պոլսի Կադըգյուղ թաղամասի Մյուհյուրդար պողոտայում բացել է սեփական դեղատուն։
Գառլո Հաճյանն ունեցել է բեյի տիտղոս։
1915 թվականի ապրիլի 11 (24)-ին, ի թիվս բազմաթիվ ակնառու հայ մտավորականների, ձերբակալվել է ու բանտարկվել Կ. Պոլսի բանտում, ապա աքսորվել Չանղըրը։
Անվան առաջին «Գ» տառը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։
Հրաշքով վերապրել է։ Զինադադարից հետո Չանղըրը աքսորավայրից վերադարձել է Կ. Պոլիս։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յարման Ա., Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն Սբ. Փրկիչ հիվանդանոցի (թրք.), Ստամբուլ, 2001։
- Ավագյան Կ., Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Ե., 2002։
- Ավագեան Կ., «Չանղըրըի 1915 թ. ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. . 1-12։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։