Գալինա Սոկոլովա (նկարիչ)
Գալինա Սոկոլովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1919 |
Ծննդավայր | Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան |
Վախճանվել է | դեկտեմբերի 24, 2012 (93 տարեկան) |
Քաղաքացիություն | ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | բնանկար, նատյուրմորտ և գեղանկար |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Գալինա Անդրեևնա Սոկոլովա (ռուս.՝ Галина Андреевна Соколова, նոյեմբերի 5, 1919, Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան - դեկտեմբերի 24, 2012), խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ Նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպություն)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գալինա Սոկոլովան (օրիորդական ազգանունը՝ Զելենսկայա) ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 5-ին Պետրոգրադում։ 1934-1939 թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստա-մանկավարժական ուսումնարանում։ 1940 թվականին ընդունվել Է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչական ֆակուլտետ, որն ավարտել է 1949 թվականին Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոցում՝ գեղանկարչության նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Սամսոն» շատրվանի վերականգնումը Պետրոպալատում»[2]։
Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1949 թվականին։ Լենինգրադի նկարիչների միության անդամ է դարձել 1952 թվականին։ Ստեղծել է ժանրային նկարներ, բնապատկերներ, նատյուրմորտներ։ Նա ամուսնացել է նկարիչ Ալեքսանդր Սոկոլովի հետ (1918-1973), որի հետ սովորել է Վ. Օրեշնիկովի արվեստանոցում։ 1973-1990 թվականներին աշխատել է Լենինգրադի գեղանկարչական-ձևավորման արվեստի կոմբինատում։ Առավել մեծ համբավի է արժանացել որպես ծաղիկներով և մրգերով գեղատեսիլ նատյուրմորտների հեղինակ։
Գալինա Սոկոլովայի ստեղծագործությունները գտնվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Справочник членов Союза художников СССР. Том 2. — М։ Советский художник, 1979. — с.371.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л։ Художник РСФСР, 1987. — с.123.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London։ Izomar Limited, 1998.
- Мастера советской живописи. Аукцион № 5. — Санкт-Петербург։ Галерея «Львиный мостик», 18 февраля 2005. — с.11-12.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург։ НП-Принт, 2007. — с.398. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург։ «Первоцвет», 2007. — с.60.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.123.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.60.
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 2012 մահեր
- Ռեպինի անվան ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՍՀՄ նկարիչների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Խորհրդային նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամներ
- Խորհրդային նկարչուհիներ