Գալիլեայի ծով, ներկայիս Իսրայելում հայտնի է որպես Կիներետ լիճ[2][3][4][5][6][7][8][9] (եբրայերեն՝ ים כנרת, «յամ Կիներետ»[10][11], ընդ որում՝ «յամ»՝ նշանակում է «ծով». արաբ․՝ بحيرة طبريا, «Բուխայրաթ Տաբարիա»[11], «Բախր Տաբարիա»[12]։ Լճի ափն ամենացածրադիր վայրերից է աշխարհում, այն 213 մետրով ցածր է ծովի մակերևույթից (այդ ցուցանիշով երկրորդ տեղում է՝ Մեռյալ ծովից հետո)։ Միաժամանակ՝ ամենացածրադիր քաղցրահամ լիճն է աշխարհում։ Առավելագույն խորությունը 45 մետր է, մակերեսը՝ 165 կմ²։ Լճի արևմտյան ափին ընկած է Տիբերիա քաղաքը։ Գալիլեայի ծովը հայտնի է նաև Տիբերիադյան լիճ անվամբ։ Այն այդ անունն ստացել է Տիբերիա քաղաքից, որը հիմնադրվել է մ. թ. առաջին դարում հռոմեական Տիբերիոս կայսեր կողմից։ Լճի ավետարանական անունը տրվել է նրա մերձակայքում գտնվող Գալիլեա քաղաքից[13][14][15][16][17]։ Իսկ Գենիսարեթյան լիճ անվանումը տրվել է Գենիսարեթ (Գինոսար) հովտի անունից։
Այս լիճը նշվում է Հին Կտակարանում որպես Կիններեֆի ծով։ Այս լճով, ըստ ավանդության, անցնում է Իսրայելի սահմանը։ Նրա մոտակայքում է գտնվում Խիննարոֆ ամրոցը։