Գաբդուլլա Տուկայի հուշարձան (Աստրախան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաբդուլլա Տուկայի հուշարձան (այլ կիրառումներ)
Գաբդուլլա Տուկայի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Աստրախան |
Շինության ձև | քանդակ |
Ներկա վիճակ | կանգուն |
Գաբդուլլա Տուկայի հուշարձան (ռուս.՝ Памятник Габдулле Тукаю), հուշարձան Ռուսաստանի Աստրախան քաղաքում, որը նվիրված է թաթար բանաստեղծ, հրապարակագիր Գաբդուլլա Տուկային (1886-1913)։ Տեղադրվել է 2013 թվականին՝ Գաբդուլլա Տուկայի անվան պուրակում, Ալեքսանդրովի և Ծովակալ Նախիմովի փողոցների խաչմերուկում (Խորհրդային շրջան)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաթարստանի ժողովրդական մեծ բանաստեղծ, գրական քննադատ, հրապարակագիր, հասարակական գործիչ և թարգմանիչ Գաբդուլլա Տուկայի հուշարձանը Աստրախանում բացվել է 2013 թվականի մայիսի 27-ին։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել Աստրախանի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինը և Թաթարստանի Հանրապետության պատվիրակությունը Թաթարստանի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինի գլխավորությամբ[1]։ Ա. Ա. Ժիլկինը և Ֆ. Խ. Մուխամետշինը միասին կտրել են կարմիր ժապավենը՝ բացելով հուշարձանը[2]։
1911 թվականին Աստրախանում ապրած թաթար բանաստեղծի հուշարձանը ստեղծվել է «Դուսլիկ» հասարակական կազմակերպության խնդրանքով։ Այն քաղաքին է նվիրել Թաթարստանի Հանրապետության կառավարությունը։ Հուշարձանը տեղադրված է բնակելի թաղամասում, թաթարների երկարատև բնակության վայրում՝ նախկին թաթարական սլոբոդայում։ Հուշարձանի նախագիծը մշակել է թաթար գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ, լուսանկարիչ Բակի Ուրմանչեն, իսկ նրա աշակերտ Վլադիսլավ Ավդեևը կերտել է բրոնզե քանդակը։ Հուշարձանը ձուլվել է Կազանում։ Հուշարձանի բացման արարողությունից հետո նրա մոտ կարդացվել են Գաբդուլլա Տուկայի բանաստեղծությունները, ինչպես նաև տեղի է ունեցել Կազանից ժամանած դերասանների և տեղի թաթարական համայնքի ինքնագործունեության խմբերի համերգը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В Астрахани открыт памятник великому татарскому поэту Габдулле Тукаю» (ռուսերեն). Ast-News.Ru. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Памятник Габдулле Тукаю торжественно открыли в Астрахани» (ռուսերեն). Татар-информ. 2013 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Газета «Волга» № 74, «Его творчество сближает народы», 29.05.2013