Գաբդուլլա Տուկայի հուշարձան (Աստրախան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաբդուլլա Տուկայի հուշարձան (այլ կիրառումներ)
Գաբդուլլա Տուկայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ՔաղաքԱստրախան
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակկանգուն

Գաբդուլլա Տուկայի հուշարձան (ռուս.՝ Памятник Габдулле Тукаю), հուշարձան Ռուսաստանի Աստրախան քաղաքում, որը նվիրված է թաթար բանաստեղծ, հրապարակագիր Գաբդուլլա Տուկային (1886-1913)։ Տեղադրվել է 2013 թվականին՝ Գաբդուլլա Տուկայի անվան պուրակում, Ալեքսանդրովի և Ծովակալ Նախիմովի փողոցների խաչմերուկում (Խորհրդային շրջան)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաթարստանի ժողովրդական մեծ բանաստեղծ, գրական քննադատ, հրապարակագիր, հասարակական գործիչ և թարգմանիչ Գաբդուլլա Տուկայի հուշարձանը Աստրախանում բացվել է 2013 թվականի մայիսի 27-ին։ Հուշարձանի բացման արարողությանը ներկա են եղել Աստրախանի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ժիլկինը և Թաթարստանի Հանրապետության պատվիրակությունը Թաթարստանի Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Ֆարիդ Մուխամետշինի գլխավորությամբ[1]։ Ա. Ա. Ժիլկինը և Ֆ. Խ. Մուխամետշինը միասին կտրել են կարմիր ժապավենը՝ բացելով հուշարձանը[2]։

1911 թվականին Աստրախանում ապրած թաթար բանաստեղծի հուշարձանը ստեղծվել է «Դուսլիկ» հասարակական կազմակերպության խնդրանքով։ Այն քաղաքին է նվիրել Թաթարստանի Հանրապետության կառավարությունը։ Հուշարձանը տեղադրված է բնակելի թաղամասում, թաթարների երկարատև բնակության վայրում՝ նախկին թաթարական սլոբոդայում։ Հուշարձանի նախագիծը մշակել է թաթար գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ, լուսանկարիչ Բակի Ուրմանչեն, իսկ նրա աշակերտ Վլադիսլավ Ավդեևը կերտել է բրոնզե քանդակը։ Հուշարձանը ձուլվել է Կազանում։ Հուշարձանի բացման արարողությունից հետո նրա մոտ կարդացվել են Գաբդուլլա Տուկայի բանաստեղծությունները, ինչպես նաև տեղի է ունեցել Կազանից ժամանած դերասանների և տեղի թաթարական համայնքի ինքնագործունեության խմբերի համերգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В Астрахани открыт памятник великому татарскому поэту Габдулле Тукаю» (ռուսերեն). Ast-News.Ru. 2013 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
  2. «Памятник Габдулле Тукаю торжественно открыли в Астрахани» (ռուսերեն). Татар-информ. 2013 թ․ մայիսի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Газета «Волга» № 74, «Его творчество сближает народы», 29.05.2013