Բյուրեղագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալիումի թիոցիանատի կառուցվածքը:

Բյուրեղագիտություն, գիտություն է բյուրեղների և նյութի բյուրեղային վիճակի մասին։

Ուսումնասիրում է բյուրեղների համաչափությունը, հատկությունները, կառուցվածքը և առաջացման պայմանները։ Բյուրեղագիտության հիմնական մեթոդը խարսխված է բյուրեղների համաչափության հատկության վրա, ըստ որի բյուրեղները դասակարգվում են բյուրեղագիտական 7 համակարգի, 32 դասի և 230 խմբի։ Բացի այդ բյուրեղագիտությունը ունի նաև հետազոտման հատուկ մեթոդիկա, որը ներառնում է բյուրեղների գծագրման և հաշվարկի եղանակները, աճեցման և չափման տեխնիկան, ռենտգենա-կառուցվածքային, էլեկտրագրաֆիկ և բյուրեղաքիմիական վերլուծությունները։

Կապն այլ գիտությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագելով 18-րդ դարի վերջում, որպես միներոլոգիայի ինքնուրույն ճյուղ, բյուրեղագիտությունը ներկայումս գրավում է միջանկյալ դիրք ֆիզիկայի և քիմիայի միջև՝ գտնվելով դրանց հետ երկկողմանի կապի մեջ։ 20-րդ դարի 1-ին կեսին ընդունված էր բյուրեղագիտությունը բաժանել երեք մասի՝ երկրաչափական, ֆիզիկական և քիմիական։ Այդ մասերի բովանդակության և ծավալի զգալի փոփոխման հետ կապված, առանձնացել են բյուրեղագիտության առանձին ճյուղեր՝ բյուրեղաքիմիա, բյուրեղաֆիզիկա, բյուրեղաօպտիկա ևն։ Բյուրեղագիտությունը կապված է մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, միներոլոգիայի, պետրոգրաֆիայի և տեխնիկական մի շարք դիսցիպլինների, ինչպես նաև կենսաբանության, սիմետրիայի մասին ուսմունքի և բժշկության հետ։ Արագ զարգանում է տեխնիկական բյուրեղագիտության կապված սարքաշինությունում արհեստական բյուրեղների կիրառման հետ։ Բյուրեղագիտության զարգացումը դեպի բյուրեղատիպ անիզոտրոպնյութերի ուսումնասիրությունը՝ կհանգեցնի նոր բաժինների ստեղծման։

Գիտնականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղագիտության մեջ մեծ դեր են կատարել Ռոմե դը Լ'իլյան, Ռ․ Ալյուին, Օ․ Բրավեն, Ա․ Վ․ Գադոլինը, Ե․ Ս․ Ֆեոդրովը, Գ․ Վ․ Վուլֆը, Ա․ Վ․ Շուբնիկովը, Ի․ Ի․ Շաֆրոնովսկին, Լևոն Վարդանյանցը և ուրիշներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 482