Jump to content

Բիստրո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բիստրո (ֆր.՝ bistro, հազվադեպ՝ bistrot) փոքր ձեռնարկ հանրային սնման համար։ Ֆրանսիական բիստրոներում վաճառվում է ալկոհոլային խմիչքներ և հասարակ կերակուրներ։

Ավելի ուշ բիստրո բառը կարող էր նշանակել նաև այդպիսի ձեռնարկի տեր։ Ռուսաստանում տվյալ տերմինը սովորաբար նշանակում է բար կամ փոքր ռեստորան։

Անվան ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրահայտ ստուգաբանական տարբերակը կապում է Ֆրանսիական bistro և ռուսական быстро բառերը։ Համաձայն այս տարբերակի, Փարիզի օկուպացիայի ժամանակ 1814 թվականին ռուսական կազակները պահանջում էին ֆրանսիական մատուցողներից, որ նրանք իրենց արագ մատուցեն։ Այդպես այդ տարբերակից էլ ծագել է ձեռնարկի անվանումը, որտեղ կերակուրը պատրաստվում է և մատուցվում է շատ արագ պատվերից հետո։ Հենց այս տարբերակը դարեր շարունակ մնացել է «À la Mère Catherine» ռեստորանի հուշատախտակին։

Այս տարբերակը հաստատապես դիտվել չի կարող, քանի որ «բիստրո» բառի օգտագործման առաջի հիշատակությունները ֆրանսերենով վերաբերվում են 1880-ական թվականներին, երբ ոչ մի ռուսի ներկայություն Փարիզում չկար։ Մյուս կողմից, կան բարբառային և հասարակական նման բառեր, որոնք նշանակում են ալկոհոլային ըմպելիքներ, գինիների առևտրական կամ էլ փոքրիկ գինետան տեր, օրինակ` bist(r)ouille, bistringue կամ էլ bistroquet: Ֆրանսիական Robert ստուգաբաննական բառարանը, կապում է այս բառերի խմբային տարածումը բարբառի հետ (Ֆրանսիայի հյուսիս) bistouille (անհամ ըմպելիք, վատ ալկոհոլ), որը նշվել է 1845 թվականից, իսկ բառի «ռուսական» տարբերակի ծագումը ըստ ֆրանսիական բառարանի գնահատում է որպես «մաքուր երևակայություն»[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alain Rey, Dictionnaire historique de la langue française, Dictionnaires Le Robert, 1998, p.408.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիստրո» հոդվածին։