Jump to content

Բինաուրալ էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիբաուրալ էֆեկտ

Բինաուրալ էֆեկտ, բինաուրալ լսողություն (լատին․՝ bini – զույգ, երկու և auris – ականջ ), ընդունակություն, որով օժտված մարդիկ ու բարձրակարգ կենդանիները երկու ձայնընդունիչներով՝ ականջներով որոշում են, թե իրենցից ինչ ուղղության վրա է գտնվում ձայնի աղբյուրը[1][2]։ Դեպի ձայնի աղբյուրն ուղղված և նրան ավելի մոտիկ գտնվող ականջին ձայնն ավելի շուտ է հասնում, քան մյուսին, հետևաբար, բինաուրալ էֆեկտ պայմանավորվում է մարդու (կամ կենդանու) երկու ականջներին հասնող ձայնական ալիքների տարածման փուլերի և ամպլիտուդների տարբերությամբ։ Նորմալ լսողություն ունեցող մարդը հորիզոնական հարթության մեջ ձայնի աղբյուրի ուղղությունը կարող է որոշել 3°, իսկ ուղղաձիգ հարթության մեջ՝ ավելի նվազ ճշտությամբ։ Ընկալող ձայնի աղբյուր ուղղությունն առավել ճշգրիտ որոշելուն նպաստում է ականջախեցու (կենդանիների) և գլխի (կենդանիների և մարդու) դիրքի փոփոխությունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oster G (1973). «Auditory beats in the brain». Sci. Am. 229 (4): 94–102. PMID 4727697.
  2. Hutchison, Michael M. (1986). Megabrain: new tools and techniques for brain growth and mind expansion. New York: W. Morrow. ISBN 0-688-04880-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բինաուրալ էֆեկտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 440