Jump to content

Բիբլոմանիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեբաստիան Բրանդտի «Մատենագետը Նավիս Ստուլտիֆերայից» (Հիմարների նավը) վերնագրով փորագրություն, 1497 թ.

Բիբլիոմանիան կարող է լինել օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման ախտանիշ, որը դրսևորվում  է գրքեր հավաքելով կամ նույնիսկ կուտակելով այն աստիճանի, որ սոցիալական շփումը կամ առողջությունը վնասվեն։

Բիբլիոմանիան չպետք է շփոթել բիբլիոֆիլիայի հետ, որը (հոգեբանորեն առողջ) սեր է գրքերի նկատմամբ, և որպես այդպիսին չի համարվում կլինիկական հոգեբանական խանգարում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքերի հետ կապված մի քանի անսովոր վարքագծերից մեկը՝ բիբլիոմանիան, բնութագրվում է գրքերի հավաքածուներ կազմելով, որոնք ոչ մի օգուտ չունեն կոլեկցիոների համար, ոչ էլ մեծ նշանակություն ունեն իրական գրքեր հավաքողների (նմուշահավաք) համար։ Միևնույն գրքի և հրատարակության բազմաթիվ օրինակներ գնելը, ինչպես նաև գրքերի կուտակումը, որոնք գերազանցում են իբրև օգտագործման  կամ այդ պարզապես ունենալու սանդղակը, բիբլիոմանիայի հաճախակի ախտանիշեր են[1]։ Բիբլիոմանիան հոգեբանական խանգարում չէ, որը ճանաչվել է Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի կողմից իր DSM-IV-ում[2]։

Բիբլիոմանները մարդիկ են, որոնք այնքան են տարված գրքերով, որ ծայրահեղ քայլերի են դիմում իրենց ուզած գրքերը ձեռք բերելու համար։ Հաճախ բիբլոմանները ունենում են նույն գրքի բազմաթիվ օրինակներ՝ տարբեր հրատարակություններով և տարբեր կազմերով։ Բիբլիոմանները իրենց մոլուցքային բնույթով ազդում են գրքերի առքուվաճառքի վրա և գնելով հազվագյուտ գրքեր ՝ բարձրացնում են են այդ գրքերի գինը[3]։

Տերմինը ստեղծել է Մանչեսթերի թագավորական հիվանդանոցի բժիշկ Ջոն Ֆերիարը (1761–1815)[4]։ Ֆերիարը տերմինը հորինել է 1809 թվականին մի բանաստեղծության մեջ, որը նա նվիրել է իր բիբլոման ընկեր Ռիչարդ Հեբերին (1773–1833)[5]: Տասնիններորդ դարի սկզբին «բիբլիոմանիա»- տերմինը օգտագործվում էր հանրաճանաչ զրույցներում (օրինակ՝ պարբերական էսսեներում և բանաստեղծություններում)՝ նկարագրելու մոլուցքային գրքեր հավաքողներին։

1809 թվականին մեծարգո Թոմաս Ֆրոգնալ Դիբդինը հրատարակեց «Բիբլոմանիան» կամ «Գրքի խելագարություն»-ը, գրականագետ Ֆիլիպ Կոնելի ստեղծագործությունը նկարագրեց որպես «անհավանական» մոլեգին երկխոսությունների շարք, որոնք միասին ներառում էին մի տեսակ դրամատիզացված ծաղրական պաթոլոգիա՝ ճոխ նկարազարդված, իսկ երկրորդ հրատարակության մեջ՝ զարդարված մատենագիտությամբ և գիրք հավաքողի պատմության վերաբերյալ ընդարձակ ծանոթագրություններով։

Դիբդինի աշխատության մեջ բիբլոմաններին բնորոշ «ախտանիշերը» ներառում են «մոլեգնություն ձեռք չտված օրինակների, նուրբ թղթի կամ թավշյա էջերի, եզակի օրինակների, առաջին հրատարակությունների,գոթական գրվածքով գրքերի, նկարազարդված օրինակների, ասոցիացիաներով օրինակների դատապարտված կամ արգելված գործերի հանդեպ»[6]։

Տասնիններորդ դարի վերջում գրքեր և տարբեր թղթեր հավաքողները  կանոնավոր կերպով լուսաբանվում էին որպես հազվագյուտ, անսովոր մարդիկ.[7]

Հոլբրուկ Ջեքսոնը անդրադարձավ Ֆերիարի և Դիբդինի աշխատանքներին ավելի ուշ «Բիբլիոմանիայի անատոմիա» աշխատության մեջ[8]։

Բիբլոմանիան բավականին հայտնի դարձավ Ռեջենսի ժամանակաշրջանում, քանի որ գրքերի առաջին հրատարակության օրինակները գնելու ցանկությունը հասավ անմարդկային աստճանի։ Այդ պատճառով, բիբլիոմանները զգալի ազդեցություն ունեցան հազվագյուտ կամ ավելի հին գրքերի վաճառքի վրա այնպես, որ այն իսկապես երբեք չկրկնվեց[9]։

Բիբլոմանիա ունեցող մարդիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սթիվեն Բլումբերգը, ով դատապարտվել է ազատազրկման 5,3 միլիոն դոլար արժողությամբ գրքեր գողանալու համար։
  • Թոմաս Ֆիլիպսը, 1-ին բարոնետը (1792–1872)[10] տառապում էր բիբլիոմանիայով։ Նրա հավաքածուն, որը մահվան ժամանակ կազմում էր ավելի քան 160,000 գիրք և ձեռագիր, դեռ աճուրդի էր հանվում նրա մահից 100 տարի անց:.
  • Վրդ. Ուիթչերը[11] 19-րդ դարի մեթոդիստ քահանա էր, որը հազվագյուտ գրքերը էր գողանում և վերադարձնում, որից հետո  պնդում էր, որ դրանք հազվագյուտ «հայտնաբերված» գրքեր են  տեղացի գրավաճառներից։
  • Լորդ Չարլզ Սփենսեր (1740–1820), աշխարհահռչակ գիրք հավաքող, ով Ռոքսբուրգի ընտանեկան գրադարանի աճուրդում «Դեկամերոնի» առաջին հրատարակության համար գնի առաջարկը  հասցրեց 2260 ֆունտ ստեռլինգի[3]։

Պատկերումները գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փիթեր Կայեն ՝ Էլիաս Կանետտիի Auto-da-Fé-ի գլխավոր հերոսը։ Քիենի մոլուցքն իր անձնական գրադարանով հանգեցնում է նրա ամուսնության, երջանկության և, ի վերջո, հենց գրադարանի կործանմանը։
  • «Կարդալ կամ մեռնել» ֆիլմի գլխավոր հերոս Յոմիկո Ռեդմանը ինտրովերտ բիբլիոման է, որը հաճախ նախընտրում է գրքերի հետ ընկերակցությունը մարդկանց փոխարեն։
  • Դոն Վինսենտե, գրական հերոս, իսպանացի վանական, ով կասկածվում էր իր վանքից գրքեր գողանալու մեջ, իսկ ավելի ուշ սպանեց ինը մարդու, որպեսզի կարողանա գողանալ նրանց գրքերը։
  • Լիզել Մեմինգերը՝ «Գրքերի գող»-ի գլխավոր հերոսուհին, ինը տարեկան երեխա է, ով գողանում է գերեզմանափորի ձեռնարկը՝ սկիզբ դնելով իր գրքային մոլուցքին[12]։
  • 2016 թվականի «Բիբլիոմանիա» հոգեբանական սարսափ մանգա՝  գրել է Օրվալի (Օոբարու) պատկերազարդել՝ Մաչիրոն, այն երիտասարդ աղջկա գրքային մոլուցքի մասին է։ Նա ընկնում է ծուղակի մեջ կախարդական գրքում և պետք է անցնի դրա միջով, որպեսզի փախչի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Hooked and Booked». Psychology Today (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  2. Agrawal, Mukta (2015 թ․ սեպտեմբերի 9). «A Detailed Study About Bibliomania». InlifeHealthCare. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  3. 3,0 3,1 Connell, Philip (2000). «Bibliomania: Book Collecting, Cultural Politics, and the Rise of Literary Heritage in Romantic Britain». Representations (71): 24–47. doi:10.2307/2902924. JSTOR 2902924.
  4. Kendall, Joshua. The man who made lists: love, death, madness, and the creation of Roget's Thesaurus, Penguin Group, USA, 2008, p. 154.
  5. Ferriar, John (1809). The Bibliomania, An Epistle to Richard Heber, Esq. London: T. Cadell and W. Davies, in the Strand; J. Haddock, Warrington. էջ 1. «The Bibliomania: An Epistle to Richard Heber.»
  6. Connell, Philip (Summer 2000). «Bibliomania: Book Collecting, Cultural Politics, and the Rise of Literary Heritage in Romantic Britain». Representations. 71: 24–47. doi:10.1525/rep.2000.71.1.01p00764.
  7. «LITERATURE». The Australasian. Vol. LIV, no. 1415. Victoria, Australia. 1893 թ․ մայիսի 13. էջ 45. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին – via National Library of Australia.
  8. Jackson, Halbrook (1930), The Anatomy of bibliomania (1st ed.), The Soncino Press, Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին, also Jackson, Holbrook (1932), The anatomy of bibliomania (3rd ed., rev ed.), Soncino Press, Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 18-ին
  9. Ferris, INA (2009). «Book Fancy: Bibliomania and the Literary Word». Keats-Shelley Journal. 58: 33–52. JSTOR 25735166.
  10. «Book Collecting: A.N.L. Munby: A Balanced View». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 22-ին.
  11. «A Book Thief.; A Providence Preacher's Strange Transactions In Rare Volumes». The New York Times. 1881 թ․ հուլիսի 28. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  12. Brannon, April (2006). «Reviewed work: The Book Thief, Markus Zusak». Journal of Adolescent & Adult Literacy. 49 (8): 725–726. JSTOR 40014100.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին տեսաֆայլեր
Booknotes interview with Nicholas Basbanes on A Gentle Madness, October 15, 1995, C-SPAN


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիբլոմանիա» հոդվածին։