Բժշկական ասեղներ, բժշկության մեջ կիրառում են երկու տեսակի ասեղներ՝ խոռոչավոր (ներարկման, պունկցիայի, կաթետրի տեղադրման համար) և վիրաբուժական (կար դնելու համար)։
Կիրառվում է նաև առանձին դաս երկկողմանի ասեղի, որը երկու կողմից մանրէազերծված հատուկ ասեղ է՝ նախատեսված ասեղնաբռնիչով օգտագործման համար։ Ասեղի մի ծայրը նախատեսված է երակ մտնելու համար, իսկ մյուսը՝ ծածկված փափուկ ռետինե փականով, դեպի տարան, որպեսզի ծակեն փորձանոթի խցանի ռետինե մասը։ Ռետինե փականը պահպանում է համակարգի հերմետիկությունը տարան փոխելիս[1]։
Ասեղի ծայրի հատուկ կոնաձև տեսակ, նախատեսված է կրկնակի նմուշառության համար և միայն ավտոմատ ներարկիչների հետ է օգտագործվում։
2
Սուր, թեքված 10-12° անկյան տակ, 26-22 տրամաչափի ասեղները օպտիմալ են
3
Բթածայր ասեղներ քրոմատոգրաֆիկ ներարկիչների հետ օգտագործելու և կենսանմուշներ վերցնելու և տեղափոխելու համար։
4
Ասեղի ծայրը թեքված է 10-12°-ով, խորհուրդ է տրվում կիրառել կենսաբանության և բժշկության բնագավառում։ Հատուկ տիպի ծայրերը կարող են տրամադրվել ըստ ցանկության, օրինակ՝ 45° թեքությամբ։
5
Կոնաձև ծայր, կողային անցքով, նվազագույնի է հասցնում միջնապատի վնասվածքը