Jump to content

Բենիամին Երեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բենիամին Երեց (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), V դարի առաջին կեսի գրական ու կրթական գործիչ։

Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին։ Սյունիքից հրավիրվել է Աղվանք, թարգման ծառայել Մեսրոպ Մաշտոցին, որը նրա (ոմանց կարծիքով նաև Անանիա եպիսկոպոսի) օգնությամբ հորինել է աղվանական գիրը։ Դրանից հետո Բենիամին Երեցը Աղվանքում շարունակել է զբաղվել ուսուցչությամբ և թարգմանությամբ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մովսես Խորենիացի, Հայոց պատմություն, Ե․, 1968։
  • Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962։
  • Ստեփանոս Օրբելյան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թ․, 1910։
  • Աճառյան Հ․, Հայոց գրերը, Ե․, 1968։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 393