Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներ
Արտաքին տեսք
Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցները ՅՈՒՆԵՍԿՕն հռչակել է 2001 թվականից` նպատակ ունենալով ուշադրություն դարձնել ոչ նյութական մշակութային ժառանգությանը, խթանելով այդ ժառանգությունը պաշտպանելու և պահպանելու ջանքերը[1]։ Մի քանի տարին մեկ անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնաժողովը մի քանի առաջադրվող թեկնածուներին շնորհում է «գլուխգործոցների» կարգավիճակ։
Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցների ցանկը կազմելու կարգը նման է համաշխարհային ժառանգության ցուցակ կազմելուն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված գլուխգործոցների ցուցակի համար տե՛ս Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «UNESCO ISSUES FIRST EVER PROCLAMATION OF MASTERPIECES OF THE ORAL AND INTANGIBLE HERITAGE». UNESCO Press. 2001 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Юрий Гурьенов. Յուրի Գուրիենով։ Ոչ նյութական մշակութային ժառանգություն. Հայացք Ռուսաստանից 2004 թվական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներ» հոդվածին։ |
|