Բահայիների օրացույցը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բահայիների[1][2] օրացույցը ներդրել է Բաբը[3]։ Այդ օրացույցն օգտագործվում է բահայիների համայնքի[4][5] կյանքի բոլոր ոլորտներում։ Որպես հիմնական միավոր օգտագործվում է արևային տարին, այն սկսվում է մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը և նշվում է որպես Նովրուզի տոն։ Այսպիսով տարվա սկիզբը ստանում է աստղաբանական բացատրություն։ Ինչ վերաբերվում է բահայի դարաշրջանի սկզբին, ապա դրա առաջին տարին Բաբի հռչակման տարին է, այսինքն 1844թ։

Բահայի օրացույցում կա 19 ամիս՝ 19 օրով դրանցից յուրաքանչյուրում, դա ընդհանուր դառնում է 361 օր, այդ պատճառով տասնութերորդ և տասնիներորդ ամիսների միջև տեղադրվում են 4 կամ 5 օրեր` «Ներդրված օրեր»։ Նովրուզի տոնին նախորդում է տասնիներորդ ամիսը, որը համընկնում է պասի հետ։ Բաբն ամիսներն անվանել է Աստծո անուններին համապատասխան, ինչ վերաբերվում է բահայիների օրվան, դրանք սկսվում և ավարտվում են արևամուտով։

Բահայի ամիսները[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը Օրը
1 Վեհություն Մարտի 21
2 Փառք Ապրիլի 9
3 Գեղեցկություն Ապրիլի 28
4 Հոյակապություն Մայիիսի 17
5 Լույս Հունիսի 5
6 Ողորմածություն Հունիսի 24
7 Բառեր Հուլիսի 13
8 Կատարելություն Օգոստոսի 1
9 Անուններ Օգոստոսի 20
10 Հզորություն Սեպտեմբերի 8
11 Կամք Սեպտեմբերի 27
12 Գիտելիքներ Հոկտեմբերի 16
13 Ուժ Նոյեմբերի 4
14 Խոսք Նոյեմբերի 23
15 Հարցեր Դեկտեմբերի 12
16 Պատիվ Դեկտեմբերի 31
17 Տիրապետություն Հունվարի 19
18 Գերիշխանություն Փետրվարի 7
Փետրվարի 26-ից մինչև մարտի 1-ը
19 Բարձունք Մարտի 2

Տոները և տարեդարձները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովրուզի տոն (Նոր տարի) Մարտի 21
Ռիզվանի տոն (Բահաուլլայի հռչակումը) Ապրիլի 21-ից մինչև մայիսի 2
Բաբի հռչակումը և Աբդուլ-Բահայի ծնունդը Մայիսի 23
Բահաուլլայի համբարձումը Մայիսի 29
Բաբի նահատակությունը Հուլիսի 9
Բաբի ծնունդը Հոկտեմբերի 20
Բահաուլլայի ծնունդը Նոյեմբերի 12
Կտակի օրը Նոյեմբերի 26
Աբդուլ-Բահայի համբարձումը Նոյեմբերի 28
Պաս 19 օր մարտի 2-ից 20-ը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://bahaiteachings.org/news/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://bahai.am/hy/blog. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. «Library». Library (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  4. «The Baháʼí Faith - Home». www.bahai.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  5. https://www.britannica.com/topic/Bahai-Faith. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)