Բաթումի Ստալինի թանգարան
Բաթումի Ստալինի թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Բաթում |
Բաթումի Ստալինի թանգարան, նախկին կենսագրական թանգարան Վրաստանի Բաթում քաղաքում, որը նվիրված է Իոսիֆ Ստալինին։ Վերջինս 1901-1902 թվականներին քարոզչական աշխատանք է տարել Բաթումի բանվորական բնակչության շրջանում[1]։ Թանգարանը փակվել է 2013 թվականին՝ ցածր հաճախելիության և այցելուների պակասի պատճառով[2]։
2010 թվականին թանգարանի տարածքի սեփականատերը դարձել է վրացի գործարար Թենգիզ Բակուրիձեն[3]։ Թանգարանի մի շարք ցուցանմուշներ, ներառյալ Ստալինի կիսանդրին, անձնական իրերը և կոմունիստական սիմվոլիկան տեղափոխվել են Բաթումի տեղական ուսումնասիրությունների թանգարան[4], մինչդեռ թանգարանի շենքը վերակառուցվել է և վարձակալությամբ հանձնվել տարբեր խանութների։ Տեղի բնակիչներից մեկը լրագրողներին հայտնել էր, որ Թենգիզ Բակուրիձեն թանգարանի շենքը գնել է հենց կոմերցիոն նպատակներով, որպեսզի այն դարձնի փողոցի առևտրային հատված։ Շինարարական աշխատանքների ժամանակ Ստալինի արձաններից մեկը վնասվել է։ Բակուրիձեի որոշմամբ Ստալինի մյուս արձանը մինչ օրս կանգուն է նախկին թանգարանի մուտքի դիմաց։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Simon Sebag Montefiore (2007). Young Stalin. Knopf. էջեր 77–79. ISBN 1400044650.
- ↑ «Stalin Museum was abolished in Batumi». Georgian News TV. 2013 թ․ հուլիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ Gruzja. Przewodnik globtrotera. Poznań. 2012. էջ 17-18. ISBN 9788393493708.
{{cite book}}
: Unknown parameter|ad1=
ignored (օգնություն); Unknown parameter|soyadı1=
ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Stalin Museum was abolished in Batumi». Georgian Journal. 10 Temmuz 2013. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2 Temmuz 2019-ին.
{{cite web}}
: Unknown parameter|ad1=
ignored (օգնություն); Unknown parameter|soyadı1=
ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաթումի Ստալինի թանգարան» հոդվածին։ |