Արտակարգ կոմիսար
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ռեժիսոր | Ալի Համրոև |
Սցենարի հեղինակ | Օդելշա Ագիշև և Ալի Համրոև |
Օպերատոր | Հատամ Ֆայզիև |
Երաժշտություն | Ռումիլ Վիլդանով |
Կինոընկերություն | Ուզբեկֆիլմ |
Տևողություն | 93 րոպե |
«Արտակարգ կոմիսար» (ռուս.՝ «Чрезвычайный комиссар»), 1970 թվականին ռեժիսոր Ալի Համրաևի «Ուզբեկֆիլմ» կինոստուդիայում նկարահանած խորհրդային ֆիլմ։
Թուրքեստանում խորհրդային իշխանության կայացմանը նվիրված ռեժիսորի պատմահեղափոխական եռագրության առաջին ֆիլմն է, որը բաղկացած է հետևյալ ֆիլմերից․ «Արտակարգ կոմիսար» (1970) — «Առանց վախի» (1971) — «Յոթերորդ փամփուշտ» (1972)։
Ֆիլմի ստեղծման համար ռեժիսորն արժանացել Է Ուզբեկական ԽՍՀ Համզայի անվան պետական մրցանակի (1971)[1]։
1970 թվականի ԽՍՀՄ կինովարձույթի առաջատարներից մեկն է՝ 24-րդ հորիզոնական, 15400000 հանդիսատես։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարի սյուժեն խիստ վավերագրական է և հիմնված է իրական փաստերի վրա։
1920-ական թվականներին Խորհրդային Թուրքեստանի ձևավորման առաջին ամիսներն են։ Իրավիճակը ծայրահեղ ծանր է. ռազմաճակատները մոտենում են բոլոր կողմերից, բասմաչները ահաբեկում են գյուղացիներին և սպանում ակտիվիստներին, բռնկվում է Օսիպովյան ապստամբությունը, գնդակահարվում են կոմիսարները, ակտիվանում է ձախակողմյան ընդդիմությունը։
Հատուկ լիազորություններով իրավիճակը փրկելու համար կոմիսար Նիզամետդին Խոջաևին օգնության է հասնում արտակարգ կոմիսար Պյոտր Կոբոզևը։
Միասին նրանք պետք է արագ և ճշգրիտ հասկանան իրավիճակը, միակ ճիշտ միջոցները ձեռնարկեն հակահեղափոխականների դեմ…
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սույմենկուլ Չոկմորով — Նիզամետդին Խոջաև, կոմիսար
- Արմեն Ջիգարխանյան — Պյոտր Կոբոզև, կոմիսար
- Սերգեյ Յակովլև — Կազակով
- Նուրմուխան Ժանտուրին — Սալիմ Կուրբաշի
- Վլադիմիր Կոզել — Ուսպենսկի
- Նաբի Ռահիմով — Շիրմաթ-Բեկ
- Համզա Ումարով — Մուամեդ Մուխմանբեկով
- Հիքմաթ Լատիպով — ջրաղացպան
- Ջավլոն Համրաև — Մաքհամով
- Պուլատ Սաիդկասիմով — Ուրազբաև
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кинематограф Узбекистана и ВГИК / Владимир Малышев. — М.: ВГИК, 2018. — 48 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ишимов В. — Обернувшись в день вчерашний… (О худож. фильме «Чрезвычайный комиссар». Режиссёр А. Хамраев) // Искусство кино, № 9, 1970. — с . 25-32
- Щербаков К. — На далёкой гражданской… (О худож. фильме «Чрезвычайный комиссар». Режиссёр А. Хамраев) // Советский воин, № 1, 1971. — с. 40-41
- Чрезвычайный комиссар // Советские художественные фильмы: 1970—1971. — М.: Нива России, 1995. — с. 140
- Чрезвычайный комиссар // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — с. 497
|