Արուբանյան ֆլորին
Տեսակ | տարադրամ, florin? և գուլդեն |
---|---|
ISO 4217 կոդ | AWG |
Երկիր | Արուբա |
Ներդրման ամսաթիվը | հունվարի 1, 1986 |
Պաշտ օգտագործողներ | Արուբա |
Նշան | ƒ |
Նշանի նկարագրություն | Ֆլորինի նշան |
Կենտրոնական բանկ | Արուբայի կենտրոնական բանկ |
Տպող | Joh. Enschedé? |
Փոխարինել է | Netherlands Antillean guilder? |
Արուբանյան ֆլորին կամ գուլդեն (Արժույթի նշան։ Afl.; ISO 4217: AWG), Արուբայի արժույթ։ Բաժանվում է 100 ցենտի։ Ֆլորինը շրջանառության մեջ է դրվել 1986 թվականին՝ փոխարինելով նիդեռլանդական անտիլյան գուլդենին[1]։ Մինչև 2012 թվականի մարտի 1-ը համառուսաստանյան արժույթների դասակարգիչում կոչվում էր արուբանյան գուլդեն։
Արուբայի արժույթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի համար կազմում է 1,77 Afl՝ կանխիկի դեպքում, և 1,78 Afl՝ ճանապարհորդական չեկերի դեպքում։ Սուպերմարկետների և բենզալցակայանների մեծ մասն օգտագործում է 1,75 Afl փոխարժեք, մինչդեռ շատ ռեստորաններ և խանութներ օգտագործում են 1,80 Afl փոխարժեք[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արուբանյան ֆլորինը ներդրվել է այն բանից հետո, երբ 1986 թվականին Արուբան Նիդեռլանդների Թագավորության կազմում ստացել է ինքնակառավարվող պետական կազմավորման կարգավիճակ։ Նախկինում կղզում օգտագործվել էր անտիլյան գուլդենը, որի կուրսը ֆլորինի նկատմամբ կազմում էր 1:1։
Իր ներդրումից ի վեր՝ 1986 թվականին, արժույթն ունի հաստատուն փոխարժեք ԱՄՆ դոլարի նկատմամբ (1 ԱՄՆ դոլար=1,79 ֆլորին), որը ժառանգվել է Անտիլյան գուլդենից։
Դրամական նշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականին շրջանառության մեջ են դրվել 5, 10, 25 և 50 ցենտ արժողությամբ մետաղադրամներ, 1 և 2½ ֆլորին, ինչպես նաև 5, 10, 25, 50 և 100 ֆլորին անվանական արժեքով թղթադրամներ։ 2005 թվականին 5 ֆլորին թղթադրամը փոխարինվել է մետաղադրամով, շրջանառության մեջ է դրվել նաև 500 ֆլորին անվանական արժեքով թղթադրամը։ Բոլոր մետաղադրամները պատրաստվել են ակմոնիտալից՝ բացառությամբ 5 ֆլորիններից, որոնք 2005 թվականից հետո սկսել են հատվել ալյումինե բրոնզից։ Հետաքրքիր է, որ 50 ցենտ անվանական արժեքը միակ մետաղադրամն է, որը շարունակում է արտադրվել քառակուսի տեսքով, և այն ունի անուն՝ «յոտին»։ 1, 2½ և 5 ֆլորինի յուրաքանչյուր մետաղադրամի դարձերեսին պատկերված է Նիդեռլանդների թագավորության պետության ներկայիս ղեկավարի կիսադեմը։ 1986-2013 թվականներին եղել է Բեատրիքս թագուհին, իսկ 2014 թվականից՝ Վիլհելմ-Ալեքսանդր թագավորը։ Ավելին, միայն այս երեք մետաղադրամների վրա է գրված «God Zij Met Ons», որը նշանակում է «Աստված մեզ հետ է»։ Արուբայի Կենտրոնական բանկը ներդրել է նաև 5, 10, 25, 50 և 100 ֆլորին անվանական արժեքով թղթադրամներ։ 1990 թվականին բանկը թողարկել է նույն անվանական արժեքով նոր, գունեղ թղթադրամներ, որոնք ստեղծել էր արուբանցի նկարիչ Էվելինա Ֆինգալը։ Будучи директором Археологического музея, Որպես Հնագիտական թանգարանի տնօրեն՝ Ֆինգալը ոգեշնչում է գտել հին հնդկական նկարների և կաթսաների մեջ։ Ֆինգալը համատեղել է նախակոլումբիական խեցեղենի վրա հայտնաբերված դեկորատիվ մոտիվները կղզու համար եզակի կենդանիների պատկերների հետ։ 500 ֆլորինանոց թղթադրամը շրջանառության մեջ է դրվել 1993 թվականին, իսկ 5 ֆլորինանոցը հանվել է շրջանառությունից և 1995 թվականին փոխարինվել նույն անվանական արժեքով քառակուսի մետաղադրամով, սակայն կեղծման դեպքերի պատճառով քառակուսի մետաղադրամի այս տեսակը հանվել է շրջանառությունից 2005 թվականին և փոխարինվել կլոր ձևով։
2003 թվականին թողարկվել է 10, 25, 50, 100 և 500 ֆլորին անվանական արժեքով թղթադրամների կատարելագործված մոդիֆիկացիան։ Այս նոր թղթադրամները պատրաստվել են անվտանգության նոր առանձնահատկություններով՝ կեղծիքին հակազդելու համար, բայց պահպանել են իրենց տեսքը[3][4]։
2019 թվականին Արուբայի Կենտրոնական բանկը ներկայացրել է 10, 25, 50, 100 և 200 ֆլորին անվանական արժեքով թղթադրամների նոր շարք, որտեղ 200 ֆլորին դարձել էր նոր և ներկայումս ամենամեծ անվանական արժեքը։ Նոր շարքը ստացել էր «Կյանքն Արուբայում» անվանումը, քանի որ այն պարունակում էր արուբայի բուսական, կենդանական, մշակութային ժառանգության, հուշարձանների և տեսարժան վայրերի տարրեր։ Դրանք շրջանառության մեջ են դրվել 2019 թվականի հունիսի 4-ին և շրջանառության մեջ են եղել 2003 թվականի շարքի հետ միասին մինչև օգոստոսի 11-ը, որից հետո 2003 թվականի թղթադրամների շարքը հանվել է շրջանառությունից։ Արուբայի առևտրային բանկերն ընդունել են 2003 թվականի շարքի թղթադրամները մինչև 2020 թվականի դեկտեմբերի 4-ը, որից հետո առգրավված թղթադրամները մարվելու են Արուբայի Կենտրոնական բանկում 30 տարվա ընթացքում մինչև 2049 թվականի օգոստոսի 11-ը։
100 ֆլորին անվանական արժեքով թղթադրամը Թղթադրամների միջազգային ընկերության կողմից արժանացել է «Տարվա թղթադրամ 2019» մրցանակին՝ իր բովանդակության, ձևավորման և անվտանգության գործառույթների համար[5]։
Փոխարժեքի ռեժիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորինի փոխարժեքը կապված է ԱՄՆ դոլարի հետ` 1 դոլար=1,79 ֆլորինի հարաբերակցությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Centrale Bank van Aruba. «The Aruban Florin» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Official Currency of Aruba». www.aruba.com.
- ↑ Centrale Bank van Aruba (2015 թ․ հոկտեմբերի 08). «Banknotes and Coins».
- ↑ Centrale Bank van Aruba (2015 թ․ հոկտեմբերի 08). «Banknotes and Coins - Security Features».
- ↑ «Aruba Wins IBNS 2019 Bank Note of Year Award». International Bank Note Society. 2020 թ․ փետրվար. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 05-ին.