2015 թվականի փետրվարի 2-ին Արշակ Կորյանը կես տարով պայմանագիր է կնքել «Վիտեսի» հետ[4]։ Մերժվել են «Սպարտակի» և «Կուբանի» առաջարկները[5]։ Թիմի հիմնական կազմում Կորյանը չի ընդգրկվել և բոլոր հանդիպումներն անցկացրել է երիտասարդական կազմում։ Մրցաշրջանի ավարտից հետո մեկ տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը[6]։ Սկսել է մարզվել հիմնական թիմի հետ, սակայն նրա կազմում այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։ 2016 թվականի հունիսի սկզբին ակումբի հետ մեկ տարի ժամկետով կնքել է նոր պայմանագիր[7]։ Մրցաշրջանի սկսվելուց առաջ իր ակումբակիցներ Միտչել վան Բերգենի, Հաուենի, Յունին Չժանի, Թոմաս Աուդե Կոտեի և Յուլիան Լելիվելդի հետ ընդգրկվել է ակումբի հիմնական կազմում[8]։ 2016 թվականի օգոստոսի 6-ին կատարել է իր նորամուտն Էրեդիվիզիում, «Վիլլեմ II» ակումբի դեմ խաղի 81-րդ րոպեին, փոխարինելով Միտչել վան Բերգենին[9]։